Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար.Բուֆոն
Սպորտ
Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև չի կարողացել ընտրել լավագույնին:
«Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար։ Երկուսն էլ իսկական չեմպիոններ են։ Ռոնալդուն ռմբարկու է, իսկ Մեսսին՝ ֆանտաստիկ խաղացող, բայց երկուսն էլ ունակ են գոլեր խփելու։ Ես երկուսով էլ անսահման հիանում եմ», — Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։