Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
Հասարակություն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 396.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.95 դրամ (աճել է 1.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.65 դրամ (աճել է 3.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (աճել է 0.03 դրամով):
Եվրոն բանկերում գնվում է 406-413 դրամով, վաճառվում է 417-422 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.06-4.30 դրամով, վաճառվում է 4.39-4.65 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:
Եվրոն գնվում է 413-414 դրամով, վաճառվում է 417.5-418 դրամով:
Ռուբլին գնվում է 4.27-4.28 դրամով, վաճառվում է 4.38-4.40 դրամով: