Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիս Վարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Կենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելու Թրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ) Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի հարավում (Տեսանյութ) Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները» «Փաստ». Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Իրավական

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան-խմբ) կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ մեղադրվող Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

 

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ն Ա.Պ.-ի, Ա.Հ.-ի և Վ.Ս.-ի հետ, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Շին Տավր» ՍՊ ընկերության (2018 թվականի մայիսի 23-ից՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերություն) բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով, փաստացի իրենց պատկանող՝ արտերկրում գրանցված կազմակերպությունների միջև 2013 և 2014 թվականին կնքել են ձևական վարկային պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա՝ նույն թվականներին վերոնշյալ կազմակերպություններից մեկի բանկային հաշվից հանցավոր ծագում ունեցող` ընդհանուր 3 միլիոն 700 հազար եվրո փոխանցվել է մյուս կազմակերպության բանկային հաշվին:

 

Վերոնշյալ գումարից 3 միլիոն 620 հազար եվրոն փոխանցվել է Մ.Մ.-ին և Լ.Ա.-ին փաստացի պատկանող՝ արտերկրում գրանցված «MLRE LTD» ընկերության հաշվին, որի անունից որպես լիազորված անձ հանդես է եկել Ա.Պ.-ն: Բացի այդ, Մ.Մ.-ին փաստացի պատկանող ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպության հաշվից 2013 թվականի մայիսի 6-ին կանխիկացված 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլարից 1 միլիոն ԱՄՆ դոլարը նույն օրը մուտքագրվել է «MLRE LTD» ընկերության հաշվին: Այնուհետև, ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից 2013 թվականի հունիսի 5-ին և 6-ին «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցվել է ընդհանուր 3 միլիոն 50 հազար եվրո, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից՝ 1 միլիոն 764 հազար 965 ԱՄՆ դոլար: «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցված գումարները միախառնվել են ընկերության հաշվին եղած՝ հանցավոր ծագում ունեցող գումարներին, որից հետո «MLRE LTD» ընկերության կողմից՝ ի դեմս Ա.Պ.-ի, 2013 թվականի հունիսի 21-ից մինչև 2014 թվականի հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում «Շին Տավր» ՍՊ ընկերության հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 124 միլիոն 800 հազար ՀՀ դրամ՝ «կանոնադրական կապիտալի ներդրում» նպատակով:

 

Արդյունքում՝ «MLRE LTD» ընկերությունը դարձել է «Շին Տավր» ՍՊ ընկերության բաժնետեր՝ 30 տոկոսի չափով: Միաժամանակ, 2013 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած՝ «Շին Տավր» ՍՊ ընկերության մասնակիցների ժողովի ընթացքում Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի մտերիմ, վերջիններիս պատկանող մի շարք ընկերությունների աշխատակից և հանցավոր կազմակերպության մասնակից Վ.Ս.-ն նշանակվել է ընկերության տնօրեն:

Գործարքներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերության 30 տոկոս բաժնեմասի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, 2019 թվականի հունվարի 15-ին «MLRE LTD» ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Ա.Պ.-ի, և Վ.Ս.-ն կնքել են բաժնեմասի առուվաճառքի ձևական պայմանագիր: Պայմանագրով «MLRE LTD» ընկերությունն իրեն պատկանող՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի 30 տոկոսը կազմող 30 բաժնեմասն իբրև 3 միլիարդ 200 միլիոն դրամով ամբողջությամբ վաճառել է Վ.Ս.-ին՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:

 

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի, Ա.Պ.-ի և այլ անձանց հետ համատեղ, հանցավոր կազմակերպության կազմում, Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օժանդակությամբ, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով իրականացրել են ապօրինի գործունեություն: Բացի այդ, Մ.Մ.-ն ՀՀ ռեզիդենտ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածության շրջանակներում պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող վերոնշյալ կազմակերպության համար առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դիմաց, օգտագործել իր՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը: Արդյունքում՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության հայաստանյան հաշիվը համալրվել է 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար դրամով, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարով, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլիով և 1700 եվրո:

 

 Վերոնշյալի արդյունքում՝ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է չվճարված հարկերի տեսքով՝ առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար ՀՀ դրամի վնաս:

 

Ապօրինի գործունեություն իրականացնելու համար ստեղծված կազմակերպության հաշվեհամարին 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից փոխանցված, ինչպես նաև Մ.Մ.-ի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց՝ այդ թվում Ա.Պ.-ի կողմից իրականացված կանխիկ մուտքագրման գործարքների արդյունքում գոյացած առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլին և 1700 եվրոն նույն ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ կանխիկացվել են Մ.Մ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից, դրանց մի մասը մի շարք անձանց՝ այդ թվում Ա.Պ-ի կողմից կանխիկ մուտքագրվել և միախառնվել է Մ.Մ.-ի հետ փոխկապակցված մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ֆինանսական միջոցներին:

Այնուհետև, ընկերություններից մեկը՝ ի դեմս հիմնադիր և տնօրեն Բ.Ս.-ի, գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի, ստացված միջոցները միախառնելով այդ ընկերության հաշվին ստացված՝ դրա օրինական գործունեությամբ չհիմնավորվող և հանցավոր ծագում ունեցող մյուս գումարների հետ, 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ ներդրել է «Վելոֆիրմա» ՍՊ ընկերությունում («Double Tree by Hilton» հյուրանոց)՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումարները:

 

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին հաստատել է Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: 

 






Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիսՎարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավըԿենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելուԹրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ)Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ)Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի հարավում (Տեսանյութ)Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները»«Փաստ». Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտումԱմերիկյան առանցքային զինտեխնիկայի հերթական նմուշը ռուսների ձեռքն ընկավՀոլանդական «տանիքի» ներքո սեռական շահագործման են ենթարկել ուկրաինացի երեխաներին. Բացահայտում ԱՄՆ-ից«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա«Փաստ». Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործելՌուսական անօդաչուները գրոհել են Օդեսան և տարածաշրջանը. Չորնոմորսկն ամբողջությամբ հոսանքազրկվել է (Տեսանյութ)«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմիցԱլիևը մտադիր է ինձ սպանել բանտում. ադրբեջանցի ընդդիմադիրՍիրիական ահաբեկչական իշխանությnւնները հրկիզnւմ են անտառները` պատսպարվող մարդկանց սպանելու համարՊուտինն արձագանքել է Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերին «խնայելու» Թրամփի կոչին (Տեսանյութ)Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը 24 ժամում լուծելու մասին իմ հայտարարությունը կատակ էր. ԹրամփԱնկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, որից հրաժարումը հավասարազոր է թշնшմուն հանձնվելուն. Վարդան ՈսկանյանԱլեն Սիմոնյան. Ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիսՕդեսացի նեոնացիստ Դեմյան Գանուլի ​​սպանության մեջ կասկածվող ձերբակալվել էՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄՄՈՍԿՎԱՆ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋԻՍա կովկասյան դերբի է, և մեզ Հայաստանի դեմ ծանր հանդիպումներ են սպասվում.ՍանյոլՌուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ ԶախարովաՈւկրաինայի զինված ուժերն աղետալի կորուստներ են կրում Կուրսկի շրջանում. Ուկրաինական աղբյուրՌուսաստանի ուժեր հերթական խոշոր օպերացիան. հարձակումը Կրամատորսկի ուղղությամբ ակտիվանում է (Քարտեզ)Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դրույթները կրկին ակտուալ են դառնում. Ռուբեն Մելքոնյան  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ռուս-ամերիկյան հայտարարությանըՏարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկելԴեվյատկա է խփել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այլևս օրակարգում չէ. Մարկ ՌյուտեՊուտինը «լրացուցիչ տեղեկություններ եւ ազդանշաններ» է ուղարկել Թրամփին. Պեսկով (Ձայներիզ)Ինչքան իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան դառնում են ցինիկ ու սանձարձակ. ԶոհրաբյանԻնչու Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների շրջանՓեշի տակ մտած պալատական ծաղրածուն՝ վտանգավոր խաղերի կիզակետումԻրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում. ԶԱՐՄԱՆՔ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք տոնակատարություններինՌուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ՊուտինՀունվար-Փետրվար ամիսների ռեստորանների լավագույն եռյակ ըստ ՌՍՀՖ-իԵթե պետք լինի, կարող եմ տասնյակ կետեր ասել, երբ Ադրբեջանն է ոտնահարել մարդու իրավունքները և պատճառվել են նյութական վնասներ. Միրզոյանը՝ ՀաջիևինՀամբերություն մեր ժողովրդին, այս ամենը տանելը բարդ է. Ժիրայր ԴադասյանՀԱՊԿ-ը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտըԻնչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի միջազգային հայցերից (տեսանյութ)Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Բաքվի հետ բանակցության ավարտի մասինԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը մեկնել է Մոսկվայից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top