Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. Պեսկով
Միջազգային
Ռուսաստանը ավելի շահագրգռված է աշխատել G20-ում, քանի որ G7-ը կորցրել է իր ղեկավարությունը: Նման ռեակցիա է ցուցաբեր:ել Մոսկվան` ի պատասխան Թրամփի առաջարկին, որ կցանկանար Ռուսաստանի վերադարձը G7, որն այդ ժամանակ նորից կդառնա G
«Մեծ ութնյակը կորցրել է իր արդիականությունը, քանի որ այն համախմբում է այն երկրներին, որոնք առաջատար չեն տնտեսական աճի առումով»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերն այն մասին, որ Օբաման չպետք է բացառեր Ռուսաստանին G8-ից։
Պեսկովը նաև նշել է, որ G20-ն ավելի լավ է ներկայացնում աշխարհի «տնտեսական լոկոմոտիվը», քան G7-ը։
Հիշենք G-7-ի մասնակից երկրների ցանկը՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա։
Փաստ է, որ ներկա պահին, բացի ԱՄՆ-ից, մնացած երկրները միջազգային տնտեսական եւ քաղաքական համակարգերում էապես կորցրել են իրենց երբեմնի կշիռն ու դերը: Իսկ թե ԱՄՆ-ի հետ հակասությունների ֆոնին G7-ի վեց անդամ-երկրները որտեղ կհայտնվեն, դա էլ է մեծ հարց: Ամեն դեպքում, զավեշտի է նման, որ G7-ում կա, օրինակ, Կանադա, որին հենց նույն Թրամփն է ամերիկյան սովորական նահանգի կարգավիճակ առաջարկում` բացահայտ ասլով, որ այդ երկիրը, որպես պետություն, չի կարող կայանալ: