Պուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում Թրամփի թիմի հետ բանակցությունների համար. Bloomberg
Միջազգային
Պուտինը «ծանր քաշայինների թիմ» է հավաքում Թրամփի թիմի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով, այս պահին հայտնի է բանակցությունների երկու ապագա մասնակիցների անունները։
Առաջինը Պուտինի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովն է, ով ավելի քան 50 տարի զբաղվում է դիվանագիտությամբ: Երկրորդ` արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ով Պուտինի հետ ծառայել է դեռ ՊԱԿ-ում։
Երկուսն էլ մասնակցել են 2022թ. բանակցություններում: Այս կազմից Bloomberg-ը եզրակացնում է, որ Պուտինի պահանջները 2022 թվականի համեմատ առանձնապես չեն փոխվել, հաշվի առնելով միայն դրանից հետո արձանագրված նոր իրողությունենրը:
Միևնույն ժամանակ, Կիրիլ Դմիտրիևը, ով մտերիմ է նախագահի հետ, կշարունակի բանակցությունները ոչ պաշտոնական ուղիներով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններում կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը։
