Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթը (ամբողջական տեսանյութը)
ՄիջազգայինՄյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վանսի ելույթի ամբողջական տեսանյութը:
Ելույթում Վենսը մի շարք մտքեր է` հնչեցրել, որը Եվրոպայում համարել են շոկային: Այդ թվում.
— Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպային սպառնացող հիմնական սպառնալիքները չեն: Ամենամեծ վտանգը հենց Եվրոպայի մեջ է:
— Հակառակորդին բանտարկելը ժողովրդավարական ընտրություններում հաղթելու միջոց չէ։
— Խոսելով եվրոպական հիմնախնդիրների մասին՝ Վենսը նշել է Ռումինիայում ընտրությունների չեղարկումը և ընդգծել, որ նման վտանգ կա նաև Գերմանիայում։ Նա կոչ է արել եվրոպական երկրների իշխանություններին չանտեսել ընտրողների կարծիքը. «Եթե դուք վախենում եք ձեր սեփական ընտրողներից, ԱՄՆ-ը ձեզ չի օգնի»։
— Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում չի առաջացել «վակուումում», այն հրահրվել է վերջին տասնամյակի ընթացքում քաղաքական գործիչների կողմից ընդունված գիտակցված որոշումներով:
— Եվրոպայում ընտրությունները չեղարկելու կոչերը մեզ ստիպում են մտածել, թե արդյոք այնտեղ բա՞րձր չափանիշներ են պահպանվում։
— Եվրոպայում ավելի ու ավելի շատ ընտրողներ քվեարկում են քաղաքական գործիչների օգտին, ովքեր խոստանում են վերջ դնել անվերահսկելի միգրացիային, և Միացյալ Նահանգներն աջակցում է այս մոտեցմանը: