Իրանակում ինչու է Զելենսկին մերժել Թրամփին. Ուկրաինական աղբյուրներ
Միջազգային
Արեւմտյան աղբյուրները ներկայացնում են,. թե Մյունխենում ինչ պահաջներ է ԱՄՆ-ն ներկայացրել Զելենսկիին:
Ըստ ամերիկյան առաջարկի, Զելենսկին պետք է ստորագրեր փաստաթուղթ, որը Վաշինգտոնին իրավունք է տալիս Ուկրաինայի ապագա հանքային պաշարների 50%-ի նկատմամբ:
Աղբյուրները տեղեկացնում են, ոե Զելենսկին հրաժարվել է` բացատրելով, թե փաստաթղթում որեւէ կետ չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ կապված:
Սակայն ուկրաինական աղբյուրները այլ կարծիքի են: Այստեղ շատ ակտիվ տարածվում է այն թեզը, թե ահա սա էր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի իրական ծրագրերն Ուկրաինայում` իրենցով անել ուկրաինական ռեսուրսները, որոնց հետ կապված Արեւմուտքում նկատելի խնդիրներ կան: Նաեւ հաշվի առնելով, որ հազվագյուտ մետաղների արդյունահանումն ու վերամշակումը կապված է քիմիական լուրջ միջամտությունների հետ, որից հետո առաջանում են նաեւ ահռելի բնապահպանական խնդիրներ: Այսինքն, հանքերը շահըագործելուց հետո, Ուկրաինան նաեւ այդ խնդիրների առաջ էր դեմ առ դեմ մնալու: Արդյունքում, եթե Զելենսկին ստորագրում է այդ փաստաթղթի տակ, ապա «դա կտրուկ ավելացնում է այն մարդկանց թիվը, ովքեր սկսում են խոսել, որ այն, ինչն Ուկրաինային առաջարկում է Ռուսաստանը, բազմապատիկ անգամ ավելի ձեռնտու է, քան Արեւմուտքի առաջարկած բացահայտ թալանը: Իսկ թե դա ինչպես կանդրադառնա ռազմաճակատային իրողությունների վրա, Զելենսկու թիմի համար լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս»,- գրում է աղբյուրը:
Բայց նաեւ, եթե մերժում է Թրամփին, ապա դա եւս անհետեւանք չի մնալու, այդ թվում` նույն ռազմաճակատային իրողությունների համար: