Կոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից

Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է, գրում է Գեղարդ հիմնադրամը:
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով հակահայկական տրամադրություններ գրգռել․ «Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս Երևանում գտնվող ադրբեջանական մզկիթի նկատմամբ՝ զբոսաշրջիկներին սպիրտային խմիչքներ առաջարկելով»։
Այս ամբողջ աղմուկն ուղեկցվում է Երևան քաղաքի և Կոնդ թաղամասի ադրբեջանական լինելու կեղծ պնդումներով։
Վառ երևակայություն է պետք ունենալ այդ և Երևանում նախկինում եղած մզկիթներն ադրբեջանական անվանելու համար։ Մյուս կողմից՝ դա ամբողջությամբ տեղավորվում է պատմական, կրոնական, մշակութային արժեքներն ու շինությունները յուրացնելու ադրբեջանական պետական քաղաքականության և Հայաստանի հանդեպ ապօրինի պահանջներ ներկայացնելու ռազմավարության մեջ։
Թափաբաշի և մի շարք այլ մզկիթներ կառուցվել են, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր․ դրանք շիայական, պարսկական մզկիթներ են և որևէ կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: