Ինչու Թրամփն այդպես ստորացրեց Եվրոպային
Վերլուծություն
Եվ այսպես, ի՞նչ հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Վենսը երեկ` Մյունխենում: Ավելի ճիշտ, դա կարելի է համարել Թրամփի հայտարարությունը, հաշվի առնելով, որ նա չհապաղեց լիակատար հավանության արժամացնել Վենսի բոլոր խոսքերը` դա համարելով «փայլուն ելույթ»:
Ունեմն, ի՞նչ միանգամայն պարզ մեսիջ հղեցին Թրամփն ու Վենսը ԵՄ-ին: Ըստ էության` հետեւյալը. Եվրոպայում եւ ԵՄ ամենաբարձր մակարդակներով ընտրաձայներ կեղծող հանցագործներ են, որոնք նաեւ հետ են կանգնել դեմոկրատական արժեքներից եւ վախենումեն ինչպես սեփական ժողովուրդներից, այնպես էլ ամեն մի ազատ ընտրությունից եւ այլն: Նաեւ, որ երոպացիների համար թշնամին ոչ թե Ռուսաստանն է կամ` Չինաստանը, այլ` սեփական ղեկավարությունը: Եվ եթե հանցագործներ են, բնական է, Թրամփն էլ չի պատրաստվում նմանների հետ ճամփա գնալ, իսկ հիմնական հաշվարկները կապված են եվրոպական աջակողմյան ուժերի հետ:
Իսկ ի՞նչ եւ ուզում Եվրոպայի աջ` ազգայնական ուժերը: Հիմնական գաղափարներից մեկը ԵՄ-ի փլուզումն է եւ իշխանությունն ազգային պետություններին վերադարձնելը: Ի՞նչ կտա դա Թրամփին. քանդված ԵՄ, եւ, որ թերեւս ամենագլխավորն է, եվրոյի ոչնչացում: Դրամական միավոր, որը դոլարի հետ կիսում է շուկան, եւ երբ դոլարի համաշխարհային ծավալը նվազում է, եվրոն արդեն ոչ թե պարզապես մրցակից է, այլ` շուկայի որոշակի հատված դոլարից խլող գործոն: Իսկ եթե հնարավոր չէ դոլարի գլոբալ ծավալն ավելացնել (դրա միակ տարբերակը 6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող Ռուսաստանի մասնատումն է եւ չինական տնտեսության ոչնչացումը), ընդհակառակը` այն նվազում է աչքի առաջ, ԱՄՆ-ի պետպարտքն էլ միայն նորանոր ռեկորդներ է սահմանում, ուրեմն մնում է խլել եվրոյի մասնաբաժինը: Իսկ դրա միակ տարբերամը ԵՄ-ն եւ եվրոն ոչնչացնելն է` փոխարինելու բերելով երբեմնի եվրոպական ազգային արժույթները: Դրանք սեփական երկրներում ինչ-որ ծավալ կզբաղեցնեն, բայց չեն ունենա համաշխարհային արժույթային զամբյուղում մասնաբաժին: Ասել է, թե եվրոյի մասնաբաժինը վերցնելու ռեալ շանս կունենա դոլարը: Կամ ասպես. եթե հնարավոր չէ Չինաստանին ոչնչացնել, ուրեմն մնում է ոչնչացնել ԵՄ-ն: Այլապես մահացու վտանգի տակ կմնա դոլարը: Եվ երբ Թրամփը բացահայտ խոսում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ գագաթաժողովից, այն է` նոր «Պոտսդամից», դրանից նույնպես այդ վերջին միտքն է բխում:
Կարճ ասած, այս պահին, երբ, ինչպես Վաշինգտոնին է թվում, վերջապես այրվել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև բոլոր կամուրջները, ժամանակն է վերջնական հարվածը հասցնել եվրոպական միասնությանը. իշխանության բերել հնարավորինս շատ աջակողմյան կուսակցություններ, որից հետո հնարավոր կլինի վերջնականապես դուրս գրել ԱՄՆ-ի միակ իրական մրցակցին տեխնոլոգիական առումով, ինչպես կարծում են:
Իսկ ի՞նչ կարող են անել եվրալիդերները, երբ Թրամփը նրանց բոլորին աշխարհի աչքի առաջ այդպես ստորացրեց: Միակ սցենարը, որի շրջանակներում Եվրոպայում ներկայումս կարողանում են մտածել, դա ամեն մի վտանգի «Պուտինի գործակալ» կնքելն է` դրանով ամեն ինչում մեղադրելով «ռուսական քարոչությանը»: Ու հիմա, պետք է կա´մ այս պաշտոնական նվաստացումից հետո նույնպես պետք է պաշտոնապես Թրամփին հռչակեն «Պուտինի գործակալ»: Բնականաբար, հաշվի առնելով, որ անմիջապես էլ պետք է խզեն բոլոր կապերը «Պուտինի գործակալի» ղեկավարած պետության հետ, գոնե մինչեւ այնտեղ այլ առաջնորդ կգա: Նաեւ ընդունելով, որ Պուտինը մեծ է և ավելի սառը առաջնորդ է, քան Արեւմուտքում բոլորը միասին վերցրած, քանի որ կարողացել է երկրորդ անգամ «իր գործակալին» նստեցնել աշխարհի ամենահզոր պետության ղեկին: Կա´մ եվրոպացի քաղաքական գործիչներին կմնա լռել` դրանով ընդունելով, որ Վանսի բոլոր մեղադրանքները տեղին են, իրենք բոլորը դատարկ խոսողներ, ստախոսներ են, առավել եւս` ընտրություններ կեղծող եւ իշխանությունները խլող հանցագործներ: Իսկ այդ դեպքում ի՞նչ են անելու արդեն իսկ Եվրոպական երկրներում սկսված ընտրությունենրի շարանի հետ` աջերի դեմ պայքարում, եթե ողջ եվրչոպական հանրությունը ներկա եվրալիդերների մեջ տեսնի սովորական հանցագործների...
Իսկ իրականում, իհարկե, Ռուսաստանի համար Թրամփը հարազատ եղբայր կամ գոնե` մորաքրոջ տղա չէ: Մոսկվայի համար նա շատ ավելի վտանգավոր վտանգավոր հակառակորդ է, քան բացահայտ ռուսաֆոբն ու մառազմատիկ Բայդենը։ Բայց նաեւ` այս պահին Թրամփն ու Մոսկվան ունեն ընդհանուր թշնամի` ուլտրալիբերալիզմը, որը, չսխալվենք, դեռ միանգամայն հզոր է: Իսկ ընդհանուր թշնամի ունենալը Թրամփի եւ Մոսկվայի համար փոխզիջումների բավականին ընդարձակ դաշտ է բացում, որը պետք է օգտագործել: Ու քանի դեռ Թրամփը աչքի առաջ դառնում է ուլտրալիբերալիզմի թիվ 1 թշնամի եւ այդ թեւերը սկսում են իրար ուտել, Մոսկվան ստանում է ամենակարեւորը` ժամանակ: Ինչքանով կկարողանա դա տեղին օգտագործել, կտեսնենք: