Իսրայելյան լրատվամիջոցը պնդում է, որ Թել Ավիվը պետք է օգնի Բաքվին Զանգեզուրի միջանցքի շուրջ Երեւանի հետ պայքարում. Ռուսական աղբյուր
Միջազգային
Ռուսական միանգամայն տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Իսրայելական Jerusalem Post հրատարակությունը պնդում է, որ Թել Ավիվը պետք է օգնի Բաքվին Զանգեզուրի միջանցքի շուրջ Երեւանի հետ պայքարում։ Ըստ իսրայելցի վերլուծաբանների՝ այս միտքն արդարացվում է նրանով, որ Զանգեզուրի նկատմամբ վերահսկողությունը կբաժանի Իրանը Հայաստանից, Թեհրանի ռազմավարական ներուժը կսահմանափակվի Կովկասում:
Հատկանշական է, որ լրատվամիջոցները չեն հերքում այն փաստը, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանը որպես հետախուզական բազա Իրանի դեմ, ինչի մասին մենք բազմիցս գրել ենք։
Ռուսաստանի հետ սահմաններին հաջողությամբ զարգանում է մի պետության հետախուզական ենթակառուցվածքը, որը դաշինքի մեջ է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների հետ և ձգտում է ոչնչացնել Մոսկվայի առանցքային մերձավորարևելյան դաշնակից Թեհրանին:
Նման միտումների ֆոնին Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փակումը երկու չարյաց փոքրագույնն է։ Որովհետև տարածաշրջանում ռուսական շահերից ելնելով առանձնապես տարբերություն չկա այս կառույցի գործունեությունից։ Այլ բան է, որ Ադրբեջանը վաղուց գտնվում է Իսրայելի ուժեղ հետախուզական «երկաթե գմբեթի» տակ»։
