Ռուսաստանում զգուշացրել են խարդախության նոր մեթոդի մասին
Միջազգային
Խաբեբաները կարող են օգտագործել ռուսների անհատական անձնական հաշվի ապահովագրության համարի տվյալները իրենց նպատակների համար։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է Ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցի իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վադիմ Վինոգրադովը։
Նա բացատրել է, որ այդ տվյալների օգնությամբ՝ խաբեբաները կարող են փորձել վարկ վերցնել անձի անունով: Նրա խոսքով՝ այս քարտը ֆինանսական և սոցիալական ինքնության հիմնական տարրն է և պարունակում է կարևոր անձնական տվյալներ։
Եթե խարդախները ձեռք բերեն այդ տվյալները և ունենան զոհի անձնագրի պատճենը, նրանք կկարողանան բանկային գործարքներ կատարել:
«Նույնիսկ եթե բանկը հրաժարվի, խաբեբան կարող է կապ հաստատել միկրոֆինանսական ընկերության հետ, որտեղ հաճախորդի ստուգման ընթացակարգը հաճախ ավելի պակաս խիստ է լինում»,- հավելել է փաստաբանը:
Նաև SNILS-ի գողացված տվյալները կարող են օգնել խարդախներին մուտք գործել «Gosuslugi»-ում զոհի հաշիվ»,- նշել է Վինոգրադովը: