44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են Հովհաննիսյան եղբայրների մարմինները
Հասարակություն
Արցախյան 44֊օրյա պատերազմից 5 տարի անց գտնվել եւ ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գեւորգ եւ Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Այս մասին տեղեկացնում են Սիսիանի համայնքապետարանից:
Գեւորգ եւ Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16֊ին` ժամը 17։00֊ից 20։00֊ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Հուղարկավորությունը կլինի փետրվարի 17֊ին` ժամը 13։00֊ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին։