Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ը Նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն Աշոտյան Կտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան «Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրել Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս Արզումանյան Արսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. Բալասանյան ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից «ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆ Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին. նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս12)

Միջազգային

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am)

1999-2000թթ. ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի ծավալուն հարցազրույցից ընդգծենք երկու առանցքային դրվագ: Առաջինը. «Մեղրիի տարբերակը», «Գոբլի պլանը», ավելի ճիշտ` անկախ անվանումից ծրագիր, որը նախատեսում էր հայաստանյան Մեղրիի շրջանը կամ, համենայնդեպս, այդ շրջանի Իրանին հարակից հատվածը ինչ-որ տարբերակներով հանձնել Ադրբեջանին, ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում 1999թ.-ին քննարկվել է: Ընդ որում` ինչպես փակ փուլով, այնպես էլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Եվ այդ քննարկումների արդյունքում ծրագիրը կյանքի չի կոչվել` բացառապես Ռուսաստանի ճնշումների արդյունքում: Իսկ այդ ճնշումները, մասնավորապես Հայաստանի համար մի շարք դրվագներում ունեին բավականին լուրջ ֆինանսա-տնտեսական բնույթ, որի գագաթնակետը կարելի է համարել «Գույք` պարտքի դիմաց» տխրհռչակ բանաձեւը: Երկրորդը. «Մեղրիի միջանցքի» պատմությունը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է «Հոկտեմբերի 27»-ի հետ: Այդ կապն այն աստիճան սերտ է, որ պարոն Հարությունյանը ընդհուպ մինչեւ համոզմունք է հայտնում. ««Հոկտեմբերի 27»-ի հետ կապված արտաքին գործոնն ունեցել է ծանրակշիռ, եթե ոչ վճռորոշ դեր»:


ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ԲԱՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
«Մեղրիի միջանցքի» եւ «Հոկտեմբերի 27»-ի կապի առումով մեկ հանգամանք եւս ուշադրությունից դուրս չթողնենք: Վ. Հարությունյանը հավաստիացնում է նաեւ, որ համանախագահները «Մեղրիի միջանցքի» առումով իրեն կոնկրետ առաջարկ-ծրագրիր են ներկայացրել 1999թ. նոյեմբերին, ապա` դեկտեմբերին: Ընդ որում` տվյալ ժամանակվա պաշտպանության նախարարի այդ պնդումների հավաստիության առումով հազիվ թե կասկածներ լինեն, քանի որ ստուգելը որեւէ բարդություն չի ներկայացնում: Այն տեսանկյունից, որ այդ հանդիպումները տեղի են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, որտեղ, ինչպես որ պարոն Հարությունյանն էլ է ընդգծում. «Այդ  բոլոր հանդիպումները ձայնագրվում են»: Այսինքն դժվար չէ հասկանալ, որ բացի պաշտոնական արխիվացումից, այդ նյութերը մասնավոր արխիվներում էլ պետք է, որ գոյություն ունենան: Համենայնդեպս հիշեցնենք, որ այդ հանդիպումներից մեկի տեսաձայնագրությունից քաղված լուսանկար ընթերցողին ներկայացնելու առիթ ունեցել ենք:

Տեսնենք, թե ինչ է ստացվում. փաստորեն, երբ Հայաստանում նոր-նոր էր տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, պետությունը լիակատար խառնաշփոթի մեջ էր, անմիջապես այցելում են Մինսկի խմբի համանախագահներն ու համոզում, պարտադրում հայաստանյան զինվորական վերնախավին` համաձայնություն տալ «Մեղրիի տարբերակին»: Բայց չէ՞ որ մինչ Պաշտպանության նախարարին հասնելը, համանախագահները նախ պետք է հարցը քննարկեին ՀՀ ԱԳ նախարարի, ապա` պետության արտաքին քաղաքականությունը վերահսկող նախագահի հետ: Հենց այդ պաշտոնյաներն է, որ մինչ այդ էլ Հայաստանը ներկայացրել են մասնավորապես ղարաբաղյան բանակցություններում եւ մինչ օրս էլ ներկայացնում են: Ավելին ասենք. հենց նրանք են, որ հայաստանյան օրենսդրության համաձայն նման լիազորություններ ունեն: Իսկ առանց համապատասխան լիազորությունների` բանակցային մյուս կողմը պարզ է, որ ոչ մի բանակցություն էլ չէր վարի: Ամեն դեպքում` հազիվ թե 1999թ. դեկտեմբերին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի ունեցած երկրորդ հանդիպումից հետո (ասենք` նաեւ դրանից առաջ) հնարավոր լինի հիշել մեկ այլ օրինակ, երբ համանախագահները հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրով ուղղակի բանակցությունների մեջ մտնեին ՀՀ պաշտպանության նախարարի կամ մեր երկրի մեկ այլ պաշտոնյայի հետ, բացառությամբ, իհարկե, ԱԳ նախարարի եւ նախագահի: Դետալային առումով (ասենք` այս զինատեսակները, դիպուկահարներին պետք է ետ տանել, գերիների փոխանակում եւ այլն) ավելի ցածր օղակներում հանդիպում-քննարկումներ միշտ էլ եղել են եւ լինում են: Սակայն կոնկրետ դեպքում խոսքը հակամարտության գլոբալ կարգավորման փաստաթղթի մասին է, որը միշտ էլ քննարկվել եւ քննարկվում է ԱԳ նախարարի եւ նախագահի մակարդակով:

Բայց ինչո՞ւ 1999թ. նոյեմբեր-դեկտեմբերին այդ կարգը խախտվեց, ինչո՞ւ Մինսկի խմբի մոտ առաջացավ նաեւ պաշտպանության նախարարի հետ բանակցելու անհրաժեշտություն: Ի՞նչ է, ԱԳ նախարարն ու նախագահը չէին ցանկանում հանդիպել համանախագահների հետ եւ նրանք էլ ստիպված պաշտպանության նախարարի մո՞տ էին եկել: Բնականաբար նման տարբերակը միանգամից պետք է բացառել, քանի որ եթե նույնիսկ մի պահ մտածենք, թե, ասենք, «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված համանախգահներն իրոք այդ պահին ԱԳ նախարարի եւ նախագահի հետ կոնտակտի մտնելու հնարավորություն չունեին, ապա նրանց ի)նչ կարող էր տալ պաշտպանության նախարարը: Լավ, ասենք նա համաձայնվում էր «Մեղրիի տարբերակին», դրանից հետո ի՞նչ կարող էր անել: Ադրբեջանի հետ համաձայնագի՞ր ստորագրեր: Բայց ի՞նչ իրավասություններով, եւ ո՞վ նման համաձայնագիրը լուրջ կընդուներ...

Հասկանալի է, որ այդքան պարզ ճշմարտությունները համանախագահները հազիվ թե չգիտակցեին: Սակայն, կրկնում ենք, անհերքելի փաստ է, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ համանախագահներն ունեցել են երկու հանդիպում, եւ երկուսի ժամանակ էլ քննարկվել է ղարաբաղյան հարցը, այն էլ, պարոն Հարությունյանի պնդմամբ, «Մեղրիի տարբերակի» տեսանկյունից: Ուրեմն ինչո՞ւ պետք է համանախագահները նախ` այդ քննարկումներին գնային, ապա` այդքան համառորեն փորձեին «Մեղրիի տարբերակի» օգտին թեքել ՀՀ պաշտպանության նախարարին, եթե ոչ բանակի լոյալությունն ապահովելու համար:

 
ԱՌԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԱՌԱՋ ՏԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ
Այսինքն, փորձենք մոտենալ նման տեսանկյունից եւս.  հնարավո՞ր է, որ Մինսկի խմբի համանախագահներն առանց Հայաստանի արտաքին քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունների` ԱԳ նախարարի եւ նախագահի իմացության, մուտք գործեին Հայաստան, հանդիպեին պաշտպանության նախարարի հետ եւ նրան համոզեին` համաձայնություն տալ պետության տարածքների, այն էլ` պետական անվտանգության տեսանկյունից անգնահատելի նշանակություն ունեցող տարածքների մի մասն ինչ-որ բանի հետ փոխանակելու գաղափարին: Եվ դա այնպիսի քիչ-թե շատ մարդաշատ մթնոլորտում, ինչպիսին կարող է լինել Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումը: Պարզ է, որ եթե գաղտնիաբար նման բան արվեր, ապա մի հինգ րոպեից նման առաջարկ անողներին դուրս կշպրտեին երկրից, մի տաս րոպեից էլ` պաշտոնանկ կարվեր նախարարը, էլ չասած, որ նա կարող էր ե´ւ դատապարտվել առնվազն իր լիազորությունները չարաշահելու, ե(ւ առավելագույնը` պետական դավաճանության մեղադրանքներով: Սակայն համանախագահները պաշտպանության նախարարի հետ ունեցել են ոչ թե մեկ, այլ երկու հանդիպում, այսինքն` առաջին հանդիպումից հետո նրանց ոչ միայն երկրից դուրս չեն հրավիրել, այլ նաեւ երկրորդի հնարավորությունն էլ է ընձեռնվել: Միեւնույն ժամանակ այդ հանդիպումների պատճառով ոչ միայն նախարարին չեն դատապարտել, այլ նա շատ հանգիստ աշխատում էր: Ընդհուպ մինչեւ երկրորդ հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական այց կատարեց Ռուսաստան, որտեղ «ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Սերգեեւի հետ ստորագրեցինք 3-4 լրջագույն պայմանագրեր, որոնք նախատեսում էին զարգացնել ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք գործարաններ...»,- ինչպես որ ասում է Վաղարշակ Հարությունյանը: Ինչը եւս, ի դեպ, անուղղակիորեն վկայում է, որ նա միանշանակ մերժել է համանախագահների, Հարությունյանի պնդմամբ` «Մեղրիի տարբերակ» կոչվող առաջարկները:

Այսպիսով, եթե ընդհանրացնենք այդ ամբողջ իրավիճակը, ապա ամենատրամաբանական տպավորությունն այն է, որ համանախագահների եւ ՀՀ պաշտպանության նախարարի այդ հանդիպումները չէին կարող տեղի ունենալ, համանախագահները պաշտպանության նախարարին ոչ մի առաջարկ էլ չէին անի, ասենք` իմաստ չէր էլ ունենա` նրանից համաձայնություն պոկելու որեւէ փորձ կատարել, եթե ոչ` միայն բուն հանդիպման, այլ նաեւ` քննարկվող թեմայի մասին առնվազն տեղյակ չլինեին եւ համաձայնություն չտային Հայաստանի արտաքին քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունները:

Իսկ այդ դեպքում առաջ է գալիս այն հարցը, թե հայաստանյան հիշատակված պաշտոնյաներն ինչո՞ւ պետք է թույլ տային, որ ղարաբաղյան բանակցություններում իրենց ունեցած գործառույթը, այն է` բանակցությունները վարելու իրավունքը թեկուզեւ մեկ-երկու հանդիպումներում ստանձնի պաշտպանության նախարարը: Միայն վերջին փաստն արդեն իսկ տարօրինակ կլիներ, եթե միայն  նախօրոք այդ ամենը քննարկված չլիներ համանախագահների եւ հայաստանյան քաղաքական ղեկավարության միջեւ: Ավելին ասենք. եթե այդ քննարկումների արդյունքում ձեռք բերված չլինեին այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կյանքի կոչելու համար արդեն անհրաժեշտություն լիներ ձեռք բերել նաեւ պաշտպանության համակարգի ղեկավարության համաձայնությունը: Իսկ պաշտպանության նախարարի համաձայն լինել-չլինելն իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե չլինեին կասկածներ, որ հայաստանյան զինված ուժերը, այդ թվում` ազատամարտի վետերանները, հայաստանյան ներքաղաքական դաշտն ու, վերջապես, ժողովուրդը դեմ կլինի այդ պայմանավորվածությունների շրջանակներում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Հակառակ դեպքում, եթե համոզված լինեին, որ երկիրը կողմ է դրան, ապա պաշտոնապես Մինսկի խմբին դրական պատասխան տալու հարցում այլեւս պաշտպանության նախարարի դեմ կամ կողմ լինելը էական չէր կարող լինել: Այս հանգամանքը եւս հուշում է, որ այդ պայմանավորվածությունները պետք է, որ լինեին հենց այն առաջարկությունները, որոնք համանախագահները ներկայացրել էին պաշտպանության նախարարին:

Միեւնույն ժամանակ նկատենք նաեւ, որ եթե համանախագահները հայաստանյան քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունների հետ իրոք ունեին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք նաեւ անհրաժեշտ էր քննարկել պաշտպանության նախարարի հետ, ապա դրանք, բնականաբար, պետք է, որ ձեռք բերված լինեին «Հոկտեմբերի 27»-ից հետո, քանի որ մինչ այդ առաջին պլանում էր Վազգեն Սարգսյանը: Իսկ դա նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»-ն իրականում ոչ միայն չդանդաղեցրեց ղարաբաղյան բանակցությունները, այլ նույնիսկ դրանք մտան շատ ավելի գործնական փուլ, երբ սեղանին դրվեցին կոնկրետ նախագծեր:

Տարօրինակը միայն այն է, որ այդ ակտիվության պարագայում անգամ Ռոբերտ Քոչարյանը 1999թ. նոյեմբերի 5-ին Մոսկվա ուղեւորվելուց առաջ օդանավակայանում հայտարարեց. «Անշուշտ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կանրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Եթե ոչ գլոբալ առումով, ապա` ամեն դեպքում կդանդաղեցնեն ընթացքը...»: Եվ դա այն բանից հետո, երբ այդ նույն օրերին համանախագահները ակտիվորեն համոզում էին ՀՀ պաշտպանության նախարարին` համաձայնվել «Մեղրիի տարբերակի» հետ:

(Շարունակելի)






Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ըՆույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն ԱշոտյանԿտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան«Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրելՎարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս ԱրզումանյանԱրսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. ԲալասանյանՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից«ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԱրարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին. նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափովՌուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Լաթակիայի մի շարք քաղաքներՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԹուրքիան ձգտում է արագ լուծել ռուսական «Мир» բանկային քարտերից օգտվելու հարցըԵրևանում ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԻնձագին` Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչՄիրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներումԶելենսկու աշխատասենյակում նկատել են վառվող Կրեմլի նկարը (լուսանկար)«Սպիտակցի Հայկոյի որդին, մեր ընկեր Հրաչյա Ղեւոնդյանը 1 մեկ տարի անց ԱՐԴԱՐԱՑՎԵՑ»Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցըԻրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է ՀայաստանՏանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ վնասի չափը կազմել է՝ 15 միլիոն դրամԺերար Դեպարդյեի դատավարությունը ՓարիզումԵրկրպագուների պահվածքը չի նշանակում, որ լարվածություն կա մեր հայ ընկերների հետ. Թբիլիսիի քաղաքապետԴատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայիցԱնդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավորՏարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների գործընկերներինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՊարոն Քոչարյանը ցանկալի է հրապարակային ներողություն խնդրի. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՀայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ ՓաշինյանԹրամփի վարչակազմի դեմ ավելի քան 150 հայց է ներկայացվել․ BloombergՆոր մանրամասներ՝ Թբիլիսիի Դինամո արենայում տեղի ունեցած միջադեպի մասինԹուրքիան անդրադարձել է Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու համար սահմանի բացմանըՈվ ինչ վարկանիշ ունի՝ քարոզարշավի մեկնարկից ուղիղ 10 օր անցԵրևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբ. նա կալանավորվել էԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո էլ Հայաստանը կհամագործակցի ԵՄ առաքելության հետ․ ԱԳՆՎրացական ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզնից․ ՖԱՖ շարժման հիմնադիրՍադրանքները կամ միջադեպերը կարող են վերածվել ավելի լուրջ էսկալացիայի. Իրանցի միջազգայնագետ Նախորդ շաբաթ տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը«Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը զգուշացնում էԳազ չի լինելուԶուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերիցԲաքվից դեռևս արձագանք չկա մեր առաջարկին․ ԱԳ փոխնախարարՍտամբուլի քաղաքապետ Իմամօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածուԵրևանի քաղաքապետարանը կրկին վարորդների պակաս ունի․ նոր հաստիքներ կավելացվենԶՈՒ ԳՇ պետը հետևել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացինԲախվել են թիվ 20 երթուղու ավտոբուս ու «Mercedes». վիրավորներ կանԹուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին. Վարուժան ԳեղամյանԵլցինի մահափորձի կազմակերպիչը մանկապարտեզում դռնապան աշխատելուց հետո անհետացել է. SHOT
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top