Փաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական
«Նիկոլ Փաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը կարելի է արձանագրել նաև այս ամոթալի գրառումից։ ՀՀ-ն կանգնած է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ մարտահրավերների առաջ։ Աշխարհը տրանսֆորմացվում է, փոփոխություններն ընթանում են բանակցային սեղանների շուրջ, իսկ Հայաստանը, ցավոք, Նիկոլի ղեկավարությամբ այսօր ունի զրոյական դերակատարություն։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ինչ-որ փտած 15-ամյա մեքենա ձեռք բերելով, ընդ որում՝ անհայտ անձից եւ անհասկանալի պայմաններով», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ կից հրապարակել Ն. Փաշինյանի վերջին գրառման սքրինը։
