Ով կընտրվի Գյումրու արտահերթ ընտրություններում․ Հայտնի աստղահոգեբանը տալիս է բանալի բառերը
Աստղագուշակ
Ում կհաջողի զբաղեցնել Գյումրու համայնքապետի պաշտոնը, ում է վստահելու գյումրեցին մարտի 30-ին բացառիկ կանխատեսումներ է իրականացրել հայնտի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանը, նկատելով․
-Նախկին քաղաքապետը հորոսկոպով Ջրհոս է, նա իր էտապը ապրել է, նա հասցրել է քաղաքը շենացրել է, լավ բաներ արել է։ Հիմա քանի որ լուսնային հանգույցը գտնվում է Ձկան համաստեղության մեջ, դա նշանակում է, որ ժողովուրդը իրեն շատ կվստահի, շատ ձայներ կտանի, բայց նա չի հաղթի, հետ չի վերադառնա։ Հիմա երեւում է Առյուծի համաստեղությամբ երիտասարդ թեկնածուի հաղթանակ, ով պետք է շատ տեղ տա կրթությանը, դպրոցներին, մշակութային արժեքներին, Գյումրին նորից կծաղկի հենց այս քաղաքապետի օրոք։
-Տիկին Լյուսյա ի՞նչ սպասել բուն ընտրության նախաշեմին։
-Ողջ մարտ ամիսը գտնվելու է Ձկան համաստեղության տակ, իսկ ձուկը դա արվեստ է, միստիկա, ֆիննանս, ավանտյուրա, կիրք, հավատք։ Ողջ մարտ ամիսը լինելու է լարված ամիս, որովհետեւ խավարումների ամիս է՝ 14-ին կլինի Լուսնի խավարում, որին հաջորդելու է խավարման միջանցքը մինչեւ մարտի 29-ինը։ Ես չգիտեմ ով է ընտրել ընտրությունը մարտի 30-ին անցկացնել, բայց շատ հետաքրքիր միստիկ շրջան է ընտրվել։ Մարտի 27-ին Սեւ լուսինը մտնելու է Կարիճի համաստեղություն, իսկ սա նշանակում է կրիմինալի ակտիվացում, հանցանքները արագ բացահայտվելու են, մեծ գումարներ են խաղարկվելու՝ ուշադիր եղեք։ Ձուկը ավանտյուրայի սիրահար է, զգոն եղեք։