Թրամփի թիմը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ռուս բանակցողների հետ. Politico
Միջազգային
Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ռուս բանակցողների հետ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը մոտ օրերս կմիանա պետքարտուղար Ռուբիոյին և հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆին։
Politico-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարցող Թրամփի ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, ով վերջերս Մյունխենում աչքի ընկավ ավելի շատ Բայդենի թիմին յուրահատում հակառուսական ելույթով, հրավիրված չէ։ Կան տեղեկություններ, որ նրան Վաշինգտոնը վերջնականապես է հեռացրել բանակցային գործընթացից` փոխարինելով Ուիտկոֆով: Ամեն դեպքում, Քելլոգը Մյունխենում հայտնել է, որ իրեն բանակցային ծրագրի մանրամասները հայտնի չեն:
Բանակցությունների այս փուլում Ուկրաինան ներկայացված չի լինի։ Ըստ տարբեր աղբյուրների, այս փուլում ռուս-ամերիկյան բանակցային սեղանին դրված են երկու երկրների հարաբերությունենրի թեման, որտեղ ուկրաինական հակամարտության հարցը երկրորդական դիրքերում է: Ռուսական աղբյուրներն այս կապակցությամբ հանտնում են, որ պատրաստվելու է փաստաթղթերի ամբողջական փաթեթ ռուս-ամերիկյան հաարբերությունենրի մասով, իսկ ուկրաինական խաղաղության պայմանագիրը կարող է կազմվել առանձին: Այդ ամենը դրվելու է Սաուդյան Արաբիայում, ընստ ամենայնի` այս ամսվա վերջին նախատեսված հանդիպման օրակարգում, եւ, հավանական է, որ ուկրաինական կողմին այդ հանդիպմանն արդեն կհրավիրեն` ընդամենը ուկրաինական պատերազմի մասին փաստաթղթին մասնակցություն ունենալու համար: