ԳՅՈՒՄՐԵՑԻ ՎԱԶՈՐԴ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
Սպորտ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում, Հայաստանի առաջատար վազորդ, ծնունդով Գյումրեցի ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ, դարձել է ոսկե մեդալակիր։ Մկրտչյանը չեմպիոն է դարձել 1500 մետր մրցատարածության պայքարում 3։49,82 արդյունքով։ Մեր երկրի հավաքականից մեդալ է նվաճել նաև Գոռ Հովակիմյանը, որը արծաթե մեդալով կվերադառնա հայրենիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ