Զելենսկին խաբում էր եվրոպացիներին. նա պարտաստվում է Սաուդյան Արաբիա գնալ
Միջազգային
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, Զելենսկու հայտարարության հաջորդ օրը, որ ուկրաինացիները չեն գնա Սաուդյան Արաբիա բանակցությունների, հայտարարեց. «Մենք սկսել ենք Ուկրաինայի կառավարության պատվիրակության աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա։ Առաջիկա օրերին մենք տասնյակ հանդիպումներ կանցկացնենք՝ նախապատրաստելու Վլադիմիր Զելենսկու այցը Սաուդյան Արաբիա»։
Ստացվում է, որ Զելենսկին խաբում էր եվրոպացիներին, թե իրեն Սաուդյան Արաբիա չեն կանչել: Իսկ դա թույլ է տալիս մտածել, որ այդպես էլ Եվրոպայից որեւէ հուսադրող առաջարկ չի ստացել, եւ եւ ստիպված է գնալ Թրամփի առաջարկի հետեւից: Հակառակը ենթադրել, որ իր այդ հայտարարությունից հետո է տեղեկացել կամ հրավեր ստացել, այն է` այսօր, անմիջապես սկսել են պատրաստվել, իսկ էկոնոմիկայի նախարարը հասցրել է այդ մասին պաշտոնապես հայտարարել, մի տեսակ անհավանական է թվում: