Ուկրաինան և Եվրոպան կներառվեն բանակցություններում ԱՄՆ-ի և ՌԴ-ի քննարկումների մեկնարկից հետո. Ռուբիո
Միջազգային
Ուկրաինան և Եվրոպան կներառվեն հակամարտության կարգավորման բանակցություններում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև քննարկումների մեկնարկից հետո։ Այս մասին CBS-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը կիրակի օրը կմեկնի Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու։