Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ Եղոյան Ինձ որդեգրել են․ Բլոգեր Քրիստինե Մարգարյանը՝ մոր հիվանդության, հոր լքելու մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. Մարկեդոնով Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է 1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներ Հայաստանի ծանրամարտի հավաքականների հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար Հաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունը ՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»

Ուկրաինայում լինելու է «քաղալակիրթ» կապիտուլյացիա. Միջազգայնագետը Պուտին- Թրամփ հանդիպման արդյունքների մասին

Միջազգային

Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսացրույցը , կողմերը քննարկել են նաև ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը: Ինչպե՞ս եք գնահատում առաջնորդների փոխանակած մտքերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները քաղաքական դաշտում մեկնաբանում է միջացգայնագետ Դավիթ Կարապետյանը. 

– Երկու կողմի տրամադրած մամուլի հաղորդագրությունները փաստում են, որ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցը արդյունավետ ու կառուցողական է եղել: Ես կարծում եմ, որ իսկապես եղել է կառուցողական, որովհետև երկու հեգեմոն պետության ղեկավարներ գոնե պետք է հանգուցալուծեն մասնավորապես Ուկրաինայի ճգնաժամը: 

Ամենազավեշտալին կամ ողբերգականն այն է, որ Ուկրաինան ու Եվրոպան չեն մասնակցելու բանակցություններին, ստացվում է, որ նրանք ստիպված են լինելու ընդունել արդյունքները՝ որպես ի գիտություն: Այսինքն՝ Ուկրաինայի մասով Եվրոպա աշխարհամասի որևէ պետություն որևէ խոսքի իրավունք չունի, փատացի ստացվում է, որ հիմա խանդի տեսարանների ականատես ենք՝ հատկապես Գերմանիայի կանցլերի կողմից: 

Հիշում ենք, որ դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը հանդես եկավ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հստակ վեցկետանոց ծրագրով, որոնցում ի թիվս այլ կետերի հիմնական ասելիքն այն էր, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից, ինչը վերահաստատել է նաև հեռախոսազրույցի ժամանակ: Թրամփը Զելենսկուն հստակ ասել է, որ նա պետք է մոռանա նաև կորցրած տարածքների մասին: 

Ուղիղ տեքստով նաև պատասխան է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից, որը հստակ ասել է, որ ի սկզբանե ոչ ոք Ուկրաինային չի խոստացել ՆԱՏՕ-ին անդամակցություն: Անգամ ասել է, որ Վլադիմիր Պուտինը շատ ուժեղ ու անկանխատեսելի բանակցող է, որի հետ պետք է հաշվի նստել: Հասկանում ենք, որ Եվրոպայի այն խոստումները, թե Ուկրաինան հստակ քայլերով գնում է դեպի ՆԱՏՕ, սուտ խոստումներ էին: 

Այնքան կառուցողական զրույց է ծավալվել նախագահների միջև, որ բացի միմյանց հրավիրելուց՝ ԱՄՆ նախագահն ասել է, թե ինքը կցանկանա, որ Ռուսաստանը վերադառնա G7, հասկանում եք, չէ՞, թե սա իր հերթին ինչ կարևոր հայտարարություն է: 

Եվս մեկ կարևոր հայտարարություն, որն արդեն իբրև փաստ կարող ենք ասել. Դոնալդ Թրամփը փաստացի ասել է, որ բոլոր այն գումարները, որոնք ժամանակին ԱՄՆ-ն հատկացրել է Ուկրաինային, պետք է վերադարձվեն, սա ուղիղ Զելենսկուն է ասել: Այսինքն՝ այն գումարները, որ ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք տրամադրվել են Ուկրաինային որպես ռազմական օգնություն, անհատույց չեն եղել, ոչ մի տեղ նշված չէ, որ դրանք Ուկրաինային անվերադարձ են տրվում, ու հիմա Թրամփը հետ է պահանջում իր պետության տրամադրած օգնությունը: 

Թրամփն անգամ ուղիղ ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն սկսելու գլխավոր մեղավորը նախկին նախագահ Ջո Բայդենն է, որը խոստացել էր Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու կազմակերպել էր ֆինանսավորումը: 

– Ուկրաինայի նախագահն ասել է, որ չի պատրաստվում ընդունել բանակցության որևէ արդյունք, որին ինքը չի մասնակցի:

– Եթե ԱՄՆ ղեկավարը հստակ ու ուղիղ ուղերձն արդեն հղել է, որ անգամ առանց Զելենսկու ֆիզիկական ներկայության, առանց նրա կամքը հաշվի առնելու իրենք արդեն իսկ գալու են ընդհանուր հայտարարի, ու կուլմինացիան արդեն իսկ պարզ է, ապա մնացյալն էական չէ: 

Գալու է պահը, որ նա առնչվելու է տարածքային կորուստների հետ ու պատրաստ է լինելու խաղաղության գնալ, որովհետև փաստացի այսօր աշխարհաքաղաքական երկու կենտրոնները որոշում են, որ աշխարհակարգերը բաժանվում են, և երկրորդը՝ որ Ուկրաինան փաստացի կիսվում է:

– Պարո՛ն Կարապետյան, այս պարագայում դա որքանո՞վ կարելի է խաղաղության պայմանագիր համարել:

– Դա լինելու է կապիտուլյացիա, ուղիղ տեքստով եմ ասում, դա համարվում է պարտադրված կապիտուլյացիա, որի հետ Զելենսկին պետք է հարմարվի: Չէի ցանկանա ուղիղ զուգահեռներ անցկացնել մեզ հետ, բայց այս դրվագը շատ նման է մեզ հետ պատահածին, սա կոչվում է «քաղաքակիրթ» կապիտուլյացիա: 

Ես նաև մեկ շատ լուրջ մտահոգության մասին ասեմ. եթե Ուկրաինան փաստացի կիսում են, ու սրա հետ հաշտվում են նաև մյուսները, սա կարող է շատ վատ նախադեպ դառնալ: Նույն Ադրբեջանը կարող է դրանից ոգևորվել ու որոշել ռազմական էքսպանսիայի ենթարկել Հայաստանի հարավը ու այդ կերպ կիսեն Հայաստանը: Այս մասով շատ լուրջ մտավախություններ ունեմ: 






Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ ԵղոյանԻնձ որդեգրել են․ Բլոգեր Քրիստինե Մարգարյանը՝ մոր հիվանդության, հոր լքելու մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. ՄարկեդոնովԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներՀայաստանի ծանրամարտի հավաքականների հայտացուցակը Եվրոպայի առաջնության համարՀաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունըՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.amԹուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմաններըԱսպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPDՄեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետԱդրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կանԵթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ ԱվետիսյանՉաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումըՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան ԱբրահամյանՎաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու էՀայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի նման 30 տարի մենք էլ ենք վատ արտահայտություններ արել, լարել իրավիճակը. ՍուքիասյանՌուսաստանում թեյի գինը կտրուկ կբարձրանաԵս որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր ՍուքիասյանԱդրբեջանում ոչ միայն համամիտ չեն Նիկոլի գաղափարներին այլ լրիվ այլ պլաններ ունենԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՊենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրինՓաշինյանը, ով սիստեմատիկ կազմաքանդում է Հայաստանը՝ հանձնելով Արցախը, տարածքներ նվիրելով, դասախոսում է կրթության մասինԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարարԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովԵրբեք անտարբեր չի անցել համայնքի բնակիչների խնդիրների կողքով, շնորհակալ ենք պարոն Գրիգորյանին, որ բնակիչներիս հորդորով կրկին առաջադրեց իր թեկնածությունը. Փարաքար համայնքում առաջատար է Վոլոդյա ԳրիգորյանըՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top