Ուկրաինայի շուրջ բանակցությունները Էր Ռիադում տեղի կունենան փետրվարի 18-ին. «Կոմերսանտ»
Միջազգային
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները Էր Ռիադում տեղի կունենան փետրվարի 18-ին». Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վաղը կնստեն սեղանի շուրջ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
«Երեքշաբթի օրը Էր Ռիադում Ռուսաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացվեն։ Ակնկալվում է, որ ամերիկյան կողմի կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի թագավորություն այցի նախապատրաստման մասին։
Ըստ Bloomberg-ի՝ ռուսական կողմը կարող է ներառել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մասնակցությունը»։