Ռուսական բանակը վերսկսել է ակտիվ հարձակումը Վելիկայա Նովոսյոլովկայի ճակատում` մեծ խորությամբ ճեղքելով պաշտպանությունը (Քարտեզ)
Միջազգային
Վելիկայա Նովոսյոլովկայի գրավումից հետո այս ուղղությամն ստեղծված հանդարտ իրավիճակը վերջացավ: Ռուսական բանակը, վերախմբավորվելով, վերսկսել է հարձակումը: Հատելով Մոկրյե Յալի գետը և ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը, ռուսական ուժերը մտել են Նովոչերետովատոյե։
«Ռուսները առաջ են շարժվել Վրեմևկա, Վելիկա Նովոսյոլկա բնակավայրերից հյուսիս, Նովի Կոմար բնակավայրից արևմուտք և Նովոոչերետովատոյե բնակավայրի հարավ-արևելյան ծայրամասում՝ մինչև 5 կմ լայնությամբ և մինչև 2 կմ խորության տարածքում»,- խոստովանում են հակառակորդի ռեսուրսները։
Ռուսական ստորաբաժանումները տեխնիկայի կիրառմամբ ներխուժել են նաև Նովոսելովկա
Այս պահին ռուսների տեսանելի խնդիրը Դնեպրոպետրովսկի սահման դուրս գալն է:



