Դա ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` «Յուվենտուսից» կրած պարտության մասին
Սպորտ
Միլանյան դերբի ` «Ինտեր»-«Յուվենտուս», ավարտվել է թուրինգյան թիմի հաղթանակով(0:1): Հենրիխ Մխիթարյանը խոսել է այս պարտության այլ հարցերի շուրջ.
«Առաջին խաղակեսում մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները: Ընդմիջումից հետո լավագույնս չխաղացինք, թեև շատ էներգիա ծախսեցինք, բայց սա ֆուտբոլ է»,- ասել է հայ ֆուտբոլիստն, ապա անդրադառնալով լրագրողի դիտարկմանը թե արդյոք պատրաստ է կրկնել իր խոսքերն այն մասին, որ «Ինտերին» հաղթելն անհնար է.
«Ես միշտ կհավատամ իմ թիմակիցներին և մեր խաղին: Նույնիսկ առաջին խաղակեսում մեզ չպետք է հաղթեինք, և կարող էինք մի երկու գոլ խփել։ Մենք դրա համար վճարեցինք երկրորդ խաղակեսում: Ցավոք, չկարողացանք գոլ խփել:
Մեր նպատակները մնում են նույնը, նույնիսկ եթե մրցաշրջանն առաջ է գնում: Մենք միշտ պայքարում ենք տիտղոսների համար։ Եթե մեզ չհաջողվեց հաղթել մեկ խաղում, դա չի նշանակում, որ մենք դադարել ենք ֆավորիտ լինել»,- ասել է «Ինտերի» կիսապաշտպանը։
Հայ ֆուտբոլիստը խոստովանել է նաեւ թիմակիցների հետ չեն կարողանում հասկանալ առաջ եկած խնդիրների պատճառները.
«Դժվար է բացատրել: Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այս տարի: Մենք պայքարում ենք մեծ թիմերի դեմ, բայց աշխատում ենք հաղթելու համար մեզ սպասվող հանդիպումները»: