Ավինյանն առաջարկում է կոնկրետ միջոցներ կիրառել տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ (տեսանյութ)
ԹեմաՄարդ կա, իրապես համարում է, որ տրանսպորտի թանկացումն արդարացված չէ, և ինքն իրավունք ունի բոյկոտելու։ Մարդ կա, որ ուղղակի առիթից օգտվում է, և սա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին։ Այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա աջակցություն հայտնեց հանրային տրանսպորտի վարորդներին և նշեց, որ երբեմն տեղի են ունենում տարբեր միջադեպեր, երբ վարորդների նյարդերը տեղի են տալիս․ «Դա էլ նույնպես հասկանալի է։ Չնայած տեսնում եմ, որ երբեմն կոշտ արձագանքով միջադեպեր կան»,- ասաց նա։
«Ինչ վերաբերում է բոլոր այն անձանց, որ այս կամ այն պատրվակով արդարացում են գտնում, որ տրանսպորտի համար չվճարեն։ Ուզում եմ այդ մարդիկ գիտակցեն, որ 850.000 մարդու համար՝ ոչ միայն երևանցիների, ոչ միայն Երևանում բնակվողների, այլ՝ ՀՀ 850.000 քաղաքացու համար Երևանի ավագանին սահմանել է արտոնություն։ Եւ սա սահմանվել է ըստ սոցիալական խնդիրների, ըստ տարբեր չափորոշիչների։ Եւ ամեն անգամ, երբ որևէ մեկը մի փոքր ավելի է վճարում, անում է, որ արտոնությունների խմբում ընդգրկված քաղաքացիներն տրանսպորտից օգտվեն անվճար»,- ասել է Ավինյանը։
Նա առաջարկեց կոնկրետ միջոցներ կիրառել տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ։