Աշխատավարձները բարձրանալու են 20 տոկոսով. Թալինի համայնաքապետը լավ լուրով է կիսվել

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Ստեփանյանը լավ լուրով է կիսվել.
2025 թվականի մարտի 1-ից Թալինի համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաև Թալին համայնքի «Տրանսպորտի և մեքենասարքավորումների սպասարկման ծառայություն», «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն», «Ջրամատակարարման ծառայություն» և «Կոմունալ բարեկարգման ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) աշխատակիցների աշխատավարձը բարձրանալու է 20%-ով։
Թալինի համայնքապետարանը խորապես գնահատում է բոլոր այն անձանց նվիրված աշխատանքը, ովքեր ամեն օր ջանք ու եռանդ չեն խնայում՝ համայնքի բարօրության և զարգացման համար։ Համայնքապետարանը մշտապես կանգնած է իր աշխատակիցների կողքին՝ ձգտելով բարելավել նրանց աշխատանքային պայմանները։