Զելենսկին նոր պահանջ է ներկայացրել Արևմուտքին
Միջազգային
Ուկրաինային անհրաժեշտ են նույնպիսի անվտանգության երաշխիքներ արևմտյան երկրների կողմից, ինչպիսին Իսրայելի համար է, NBC-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Euromedia24-ը։
«Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ինչո՞ւ այս երկրները օգնեցին, որ խոցեն իրանական հրթիռները, այն դեպքում, երբ Իսրայելը դաշինքի անդամ չէ, դա նշանակում է, որ նրանք ունեն հատուկ երաշխիքներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ դաշնակիցներից», - ասել է ուկրաինացի քաղաքական գործիչը:
Բացի այդ, Զելենսկին նաև մեծ քանակությամբ հրթիռներ է պահանջել իր երկրի համար, որոնք կծառայեն որպես կանխարգելիչ միջոցներ ցանկացած այլ լայնածավալ ներխուժման դեպքում։