Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել Մեղրիի շուրջ բանակցության բոլոր մանրամասներից․ Քոչարյան (տեսանյութ)
ԹեմաՎազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, բանակցությունների ընթացքից, նա վարչապետ էր և այդ ժամանակ ուներ խորհրդարանական մեծամասնություն։ Այս մասին այսօր ասուլիսին հայտարարել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի վերաբերյալ Մեղրի միջացքի շուրջ բանակցություների մասին Վազգեն Սարգսյանի անտեղյակության հարցին։
«Ինչի համար է այս թեման տաքացել հիմա՝ բանակցություններից 25 տարի անց: Կա միջանցքի, ճանապարհի հարց, իշխանությունն ուզում է անել այդ զիջումը, հետո հայտարարել՝ իրենք կապ չունեն»,- ասաց նախագահ Քոչարյանը: