Յուրի Սաքունցը դարձավ աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով
Սպորտ
Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում վստահ հաղթանակ տարավ չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտն անցավ լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։
Հաղթանակից հետո Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրեց հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։