Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանա՛ս, քեզ որպես շեֆ չեմ ընդունելու. Ռոբերտ Քոչարյան
Ներքաղաքական
Կարծիքները չեմ կիսում, իհարկե, որ 1998 թվականին կատարվածը անվանում են պալատական, նաև ռազմաքաղաքական հեղաշրջում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դիտարկմանը, որ թեեւ ինքը առաջնային մանդատի կրող չէր, բայց հրաժարվել է 1998-ին հրաժարական տալ, Քոչարյանն ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավորություն ուներ հրամանագրով ազատել։ Այդ հարցը իրեն տվեք՝ ինչի՞ չի ազատել, ինչի՞ եք ինձ տալիս այդ հարցը։ Այն ժամանակ SMS-ներով չէին ազատում, հիմա ուղղակի SMS-ներ կա՞ր, թե չկար, չգիտեմ հիմա։ Մի շատ պարզ պատասխան կա այդ հարցին, դուք փորձում ենք փնտրել մի շատ բարդ պատասխան։ Ինքը այդ հնարավորությունը ուներ ազատելու, այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահի իշխանությունը գրեթե անսահման էր։ Ինչի՞ չի ազատել։
Դուք ասում եք առաջնային մանդատ չունեիք, ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, և այդ մանդատից ես հրաժարվել եմ, որովհետև Լեոն Տեր-Պետրոսյանն էր ինձ խնդրել, որ ես գամ Հայաստան վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։
Շատ հստակ պայմանավորություններ են եղել, թե մենք ինչպես ենք աշխատում։ Ես այն ժամանակ շատ պարզ ասել եմ, որ ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները լավն էր, վատ չէ, բայց ես ասեցի՝ ես վաղուց շեֆ չեմ ունեցել, և ես գալիս եմ այստեղ այս նպատակի համար: Դու չնեղանաս, եթե ես քեզ որպես շեֆ չեմ ընդունելու, ես ընդունելու եմ գործնական հարաբերություններ։
Հարցը ինձ չի ուղղված։ Վազգեն Սարգսյանը կտար հրաժարական, թե չէր տա, ես չգիտեմ: Անկեղծ ասած չենք էլ քննարկել այն ժամանակ, ուղղակի այնքան արագ այդ ամենը կատարվեց, դրան չի հասել։ Իսկ դուք ենթադրում եք, եթե ինձ ազատեր, ես չպետեի պայքարեի, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին, Իհարկե կպայքարեի»,-ասաց Քոչարյանը: