ԵՄ-ին անդամակցելու հետևանքները շատ ծանր են լինելու․ Ռոբերտ Քոչարյան
Միջազգային
Այն, ինչ արել են ԵՄ անդամակցության հարցում, նայեք, դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես: Դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքը իրենով և այդ պրոբլեմային լինելը ընդունում է նաև ԱՄՆ-ն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եվ դու դրանով շեշտակի փչացնում ես քո առաբերությունները այն համակարգում, որտեղ դու կաս այսօր։ Դու այստեղից ասում ես՝ ես գնում եմ, կորցնելով այն, ինչ որ այստեղ դու ունես, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զրոյական է: Հիմա սա սա խելքի մոտ բա՞ն է, բայց անում ենք»,- հայտարարեց Քոչարյանը: Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու է Հայաստանը այդ քայլն անում. «ԵՄ-ի ընկալումը Հայաստանում չափազանց դրական է, որովհետև մարդիկ նույնիսկ Եվրոռեմոնտ բառ կա, չէ՞, եվրոռեմոնտ նշանակում է լավ ռեմոնտ: Սա այսպես սիրուն փաթաթած մի բամբաներկա է, և 600 հազար վարչապետներին ասելու են՝ սա է, վաղը, մյուս օր այնտեղ ենք լինելու, այ դու այսպես ես ապրելու: Ըստ էության մարդկանց հերթական խաբելու ինչ-որ մի բանաձև է գտնվում, ենթադրում եմ նաև ընտրությունների հետ կապված, սա ամենից մեծ դրոշն է լինելու նախընտրական իշխանության համար։
Հիմա իրար հետ մրցելու են, ո՞վ է ավելի եվրոպամետ՝ ՔՊ-ն, թե՞ մյուս կուսակցությունը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր: Դա մի դրոշ է, որը տեղ չի տանում։ Ուրիշ նպատակ ես չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Իսկ հետևանքները մեր երկրի համար շատ ծանր են լինելու, անկասկած։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, այդ երկու աթոռը իրարից շատ հեռու են։ Հիմա շատ կներեք, կամ քամակդ պիտի երեքմետրանոց լինի, որ այդ երկու աթոռի վրա նստես, դա էլ չունես։ Հիմա ի՞նչ ասեմ»,-ասաց նա: