Ավելի դիպուկ պետք է լինել ստեղծած գոլային պահերի ժամանակ.Ինձագի
Սպորտ
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսից» կրած 0:1 հաշվով պարտությունը Ա Սերիայի 25-րդ տուրի արտագնա խաղում։
«Չբավականացրեց մեկ գոլը։ Տղաներին կշտամբելու պատճառ չունեմ։ Գերազանց հանդիպում անցկացրինք, բայց առաջին խաղակեսում մենք պետք է գոլ խփեինք եւ հաղթեինք։ Եթե գոլ չես խփում, պայքարը բարդանում է։
Երկրորդ խաղակեսում մեր մոտեցումն այնքան էլ ճիշտ չէր, եւ մրցակիցը մեզ պատժեց։
Մենք պետք է ավելի համառ աշխատանք կատարենք։ Բայց հիմա պետք չէ բարձրագոչ հետեւություններ անել այս հապաղման հետեւանքով։
Մյուս թիմերի մրցաշարային դրությանը չեմ նայում։ Թուրինում այսպիսի խաղով արժանի էինք ավելիին։ Ավելի դիպուկ պետք է լինել ստեղծած գոլային պահերի ժամանակ։ Առաջին խաղակեսը պետք է չավարտվեր առանց գոլի»,- Ինձագիի խոսքը մեջբերում է TuttoMercatoWeb-ը։
«Ինտերը» 54 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 2 միավոր։ «Յուվենտուսը» չորրորդն է՝ 46 միավոր։