Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ փեսային
Հասարակություն
Փետրվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ դատարանի որոշմամբ բյուջե է վերադարձվել RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի ավտոմեքենա։
«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հեշտությամբ պետությանը վերադարձված ավտոմեքենան պատկանել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին, որը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։
2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել էր պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։