Ադրբեջանի վարչապետն Իրանում կմասնակցի Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովին
Միջազգային
Փետրվարի 17-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակներում Ասադովը կմասնակցի Կասպիական 3-րդ տնտեսական համաժողովին։