Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը
Միջազգային
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը։
Դեռևս վաղ է որևէ կանխատեսում անելը, ասել է Դմիտրի Պեսկովը։
«Շատ լավ ու դրական է, որ մենք միասին խոսելու ենք։ Բայց առայժմ մի փոքր վաղ է որևէ կանխատեսում անել։ Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպիսին կլինի երկխոսության սկիզբը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ CNN հեռուստաալիքին։