Ուշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ
Միջազգային
Նախագահի օգնական և Էր-Ռիադում կայանալիք բանակցությունների մասնակից Յուրի Ուշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ.
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի։ Բանակցությունների խնդիրն այն է, որ համաձայնեցվի, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով: Քննարկել նորմալ հարաբերությունների վերականգնման հարցը, քննարկել Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների սկիզբը, ինչպես նաև քննարկել ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարները»։