Սա անարդար է, չի՛ կարելի դատարկաձեռն մնալ. Ռոմելա Դադայան
Ներքաղաքական
«Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով Արցախի 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր դարձած, վաստակավոր մանկավարժ ՌՈՄԵԼԱ ԴԱԴԱՅԱՆԸ վստահ է՝ Արցախը նորից կազատագրվի, այսպես չի մնա:
— Սա անարդար է, չի՛ կարելի դատարկաձեռն մնալ: Չէ որ Արցախի հողի համար պայքարեցինք երկար տարիներ, 35 տարի կռվեցինք: Վկան մեր կռված ու կռվող տղաները, նրանք կհաստատեն, որ կյանքն այսպես չի մնա: Կապրի մեր ազգը եւ կազատվի բոլոր վիժվածքներից, ու մաքրամաքուր Արցախը նորից Հայաստանի գրկում կլինի՝ այնպես, ինչպես տասնյակ տարիներ եղել է: Հավատացե՛ք կլինի, ես հավատում եմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ