Ադրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ) Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. Ազարով Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս Կալուկյան Նունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը ԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում է Մխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետո Արդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. Չանչարչևիչ Ադրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով

Երթա՞մ քեզի համար Range Rover բերեմ…

Ներքաղաքական

­Նի­կոլ Փա­շին­յա­նը «հա­տիկ առ հա­տիկ» հեշ­թե­գով գրա­ռումն է ա­րել սոց­ցան­ցում եւ տե­ղե­կաց­րել, որ դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ (հաշ­տութ­յան հա­մա­ձայ­նութ­յամբ)՝ որ­պես սե­փա­կա­նութ­յուն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յանն է փո­խանց­վել ա­պօ­րի­նի ձեռք­բեր­ված Range Rover Sport Supercharged 5.0 մակ­նի­շի տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցը` 2010 թվա­կա­նի ար­տադ­րութ­յան:

«­Սա գրում եմ ոչ թե նրա հա­մար, որ վե­րա­դարձ­վա­ծը ինչ-որ նշա­նա­կա­լի գույք է, այլ ո­րով­հե­տեւ՝ հա­տիկ առ հա­տի­կը, ի­րոք, հա­տիկ առ հա­տիկ է», - ինքն ի­րե­նից գոհ գրել է Նի­կոլ Փա­շին­յա­նը՝ իր ան­կում ապ­րող վար­կա­նի­շը փոր­ձե­լով փրկել՝ ստեղ­ծե­լով միֆ, թե հա­տիկ առ հա­տիկ ա­մեն բան վե­րա­դարձ­վում է պե­տութ­յա­նը։ Ու սա այն ֆո­նին, երբ իր օ­րոք հանձն­վել է Ար­ցա­խը՝ շատ ա­վե­լի թան­կար­ժեք ավ­տո­մե­քե­նա­նե­րով հան­դերձ, քան 16 հա­զար ԱՄՆ դո­լար ար­ժե­ցող այս հին մե­քե­նան է:

Ին­չե­ւէ, վե­րա­դառ­նանք «Range Rover» օ­պե­րա­ցիա­յին, ին­չի վե­րա­բեր­յալ ու­շագ­րավ բա­ցա­հայ­տում է ա­րել «Ապ­րե­լու եր­կիր» կու­սակ­ցութ­յան հա­մա­հիմ­նա­դիր Մես­րոպ Ա­ռա­քել­յա­նը:

«Այդ պաշ­տոն­յա­յի մա­սով դա­տա­րա­նը ա­պօ­րի­նի գույք է հա­մա­րել տու­նը եւ դրա­մա­կան մի­ջոց­նե­րը ու տան փո­խա­րեն՝ պե­տութ­յանն է փո­խանց­վել ա­պօ­րի­նի գույք չճա­նաչ­ված ավ­տո­մե­քե­նան, ավ­տոտ­նա­կը եւ ո­րո­շա­կի գու­մար։ Բայց սա չի կա­րե­ւոր։ Դա­տա­րա­նը այդ ո­րո­շու­մը կա­յաց­րել է 2023թ. հոկ­տեմ­բե­րին, 2023թ. դեկ­տեմ­բե­րին մե­քե­նան փո­խանց­վել է պետ­գույ­քի վար­չութ­յա­նը, եւ ա­հա պետ­գույ­քի վար­չութ­յու­նը միայն 14 ա­միս հե­տո ո­րո­շել է այդ գույ­քը դնել ա­ճուր­դի։ Այ­սինքն՝ 14 ա­միս է տե­ւում մի մե­քե­նա ա­ճուր­դի դնե­լը», - նշում է Ա­ռա­քել­յա­նը։

Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ըստ Ա­ռա­քել­յա­նի, դա­տա­րա­նը այդ մե­քե­նան հաշ­վել է 10,200,000 դրամ, բայց դրա փո­խա­րեն՝ այն ա­ճուր­դի է դրվում 5,500,000 դրա­մով։ Եր­կու գնա­հա­տումն էլ ա­րել են պե­տա­կան կա­ռույց­նե­րը։

«Այ­սինքն՝ դեռ բա­վա­կան չէ, որ մե­քե­նան ա­պօ­րի­նի ճա­նաչ­ված գույ­քի դի­մաց ո­չինչ է, մյուս կող­մից՝ այս գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել է դեռ վա­ղուց, սա­կայն հա­սա­րա­կութ­յա­նը գոր­ծո­ղութ­յուն ցույց տա­լու հա­մար Փա­շին­յա­նը հի­մա է գրա­ռում ա­նում», - եզ­րա­հան­գում է «Ապ­րե­լու եր­կիր» կու­սակ­ցութ­յան հա­մա­հիմ­նա­դի­րը:

Ի­հար­կե, ա­մեն ինչ զա­վեշ­տա­լի կլի­ներ, ե­թե այս­քան տխուր չլի­ներ, չնա­յած նրան, որ դեռ կգտնվեն ինչ-որ նի­կո­լա­պաշտ­նե­րին, ո­րոնք հա­մոզ­ված կլի­նեն, թե «Range Rover»-ը վա­ճա­ռե­լու են եւ դրա­նով փա­կեն այս իշ­խա­նութ­յան օ­րոք կու­տա­կած ՀՀ մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի հաս­նող ար­տա­քին պարտ­քը։ Այս ա­մենն այլ բա­ցատ­րութ­յուն չու­նի, քան այն, որ ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում Նի­կոլ Փա­շին­յանն անց­նում է իր հին ու փորձ­ված մե­թո­դին՝ ի­րեն գժի տեղ է դնում: Սա հաս­կա­նում են նաեւ ՔՊ-ում, եւ այս ա­մե­նից ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի հոտ է գա­լիս: Բա­ռիս ու­ղիղ ի­մաս­տով` Փա­շին­յան Նի­կոլն էլ չի ձգում:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է 2021-Ի ՍՑԵՆԱՐԸ

Իսկ ինչ է կա­տար­վում ընդ­դի­մա­դիր դաշ­տում, թե­րեւս թիվ մեկ քննարկ­ման ա­ռար­կան ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ա­սու­լիսն է:

­Թե­պետ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի կողմ­նա­կից­նե­րը սպա­սում էին, որ տե­ւա­կան լռութ­յու­նից հե­տո նա նա­խան­շե­լու է օր­վա իշ­խա­նութ­յա­նը հե­ռաց­նե­լու նոր եւ վճռա­կան պայ­քա­րի մա­սին ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը, Ռո­բերտ Քո­չար­յա­նը ուղ­ղա­կի եւ ա­նուղ­ղա­կի ակ­նար­կեց, որ նո­րից մտա­դիր է գնալ 2021 թվա­կա­նի սցե­նա­րով: Այն է՝ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­ներ՝ Նի­կոլ Փա­շին­յա­նի հետ, լի­նի ար­տա­հերթ, թե՝ հեր­թա­կան:

«­Մի քա­նի օր ա­ռաջ էի գրել, որ ե­թե օ­կու­պա­ցիոն ռե­ժի­մին չծա­ռա­յող քա­ղա­քա­կան բո­լոր ու­ժե­րը ռե­սուրս­նե­րը չմիա­վո­րեն, ա­պա նզով­յա­լը կրկին լե­գի­տի­մաց­նե­լու է իր ե՛ւ ար­դեն գոր­ծած հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը, ե՛ւ դեռ մեր գլխին գա­լիք հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը... Ռո­բերտ Քո­չար­յա­նը փաս­տա­ցի հայ­տա­րա­րեց, որ գնա­լու է ընտ­րութ­յուն­նե­րի, եւ որ ընդ­դի­մութ­յան միա­վո­րու­մը «ի­ռա­ցիո­նալ քայլ է»: Իր խոս­քից եզ­րա­կաց­նում եմ, որ 2021-ի բո­լոր սխալ­նե­րը նույ­նութ­յամբ կրկնվե­լու են, - միան­գա­մայն տե­ղին ար­ձա­նագ­րում է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նես­յա­նը։

­Բայց այս­տեղ հար­ցե­րի հար­ցը մնում է այն, թե արդ­յոք այս ան­գամ Ռո­բերտ Քո­չար­յա­նը կու­նե­նա նույն­քան ա­ջա­կից­ներ, որ­քան 2021-ին էր, երբ վստահ հայ­տա­րա­րում էր, թե «կրե­լու են», իսկ հե­տո՝ ման­դատ­ներ վերց­նե­լը հիմ­նա­վո­րում նրա­նով, թե լուրջ ման­դատ են ստա­ցել՝ պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու հա­մար, եւ խորհր­դա­րա­նա­կան պայ­քա­րը միայն ու­ժե­ղաց­նե­լու է ի­րենց դիր­քե­րը, չնա­յած որ դրան զու­գա­հեռ չեն բա­ցա­ռում նաեւ փո­ղո­ցա­յին պայ­քա­րը։ Ժո­ղո­վուր­դը տե­սավ, թե ինչ­պես ու­ժե­ղաց­րին դիր­քե­րը, միայն թե` Նի­կոլ Փա­շին­յա­նի: Եվ այ­սօր բա­նը հա­սել է նրան, որ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր­ներն ու Նի­կոլն ան­ձամբ հեգ­նում են ընդ­դի­մութ­յա­նը: Ա­վե­լին՝ Ա­լեն Սի­մոն­յանն այս­պի­սի ընդ­դի­մութ­յու­նը մե­ծա­գույն պար­գեւ է հա­մա­րում: Իսկ ի՞նչ ե­ղավ փո­ղո­ցա­յին պայ­քա­րը, մա­շեց ու մա­շեց­րեց հան­րութ­յան հույ­սերն ու սպա­սում­նե­րը: Ու այս ի­րա­վի­ճա­կում միակ բա­նը, որ ա­ռա­ջարկ­վում է ժո­ղովր­դին, երկ­րորդ ան­գամ նստել ոչ մի տեղ չտա­նող նա­վը:

Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ «ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴՈՒ» ՍԻՆԴՐՈՄԸ

Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մութ­յան միաս­նա­կան ճա­կատ կազ­մե­լուն, նա վերջ­նա­կա­նա­պես փա­կեց այդ ճա­նա­պար­հը՝ ընգ­ծե­լով, որ ու­նի կողմ­նա­կից­ներ, ո­րոնք դեմ են այլ ընդ­դի­մա­դիր լի­դեր­նե­րին, ինչ­պես եւ այլ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րի կողմ­նա­կից­նե­րի ու կու­սա­կից­նե­րի շար­քե­րում կան մար­դիկ, ով­քեր դեմ են ի­րեն: Հե­տե­ւա­պես, նա մտա­վա­խութ­յուն ու­նի, որ միաս­նա­կան ճա­կա­տի դեպ­քում՝ կկորց­նի նաեւ իր կողմ­նա­կից­նե­րի մի զգա­լի հատ­վա­ծին: Փաս­տո­րեն, ի՞նչ է ստաց­վում, ընդ­դի­մա­դիր դաշ­տում շա­րու­նա­կում են հար­մար տե­ղա­վոր­ված մնալ նրանք, ո­րոնց թիվ մեկ խնդիրն ա­մե­նե­ւին էլ Նի­կոլ Փա­շին­յա­նի հե­ռա­ցու­մը չէ:

Ա­վե­լին՝ ե­թե մինչ այս թվում էր, որ ՀՀ նախ­կին նա­խա­գահ­ներն ու­նեն կոն­սե­սուս ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի գնա­հատ­մամբ՝ «ազ­գա­կոր­ծան պա­տու­հա­սից» ա­զատ­վե­լու հա­մար, Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նի մա­սին մի քա­նի ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից հե­տո՝ վեր­ջի­նիս մա­մու­լի խոս­նակ Ար­ման Մու­սին­յա­նը հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ. «Ի պա­տաս­խան լրատ­վա­մի­ջոց­նե­րի հար­ցում­նե­րի՝ տե­ղե­կաց­նում եմ, որ նա­խա­գահ ՏերՊետ­րոս­յա­նը մտա­դիր չէ պա­տաս­խա­նել Ռո­բերտ Քո­չար­յա­նի՝ ա­սու­լի­սում ար­տա­հայ­տած ստե­րին եւ հե­տին թվով մո­գո­նած հե­քիաթ­նե­րին»:

Այս­պի­սով՝ գնա­հա­տե­լով, որ Նի­կոլ Փա­շին­յա­նը ոչ­մի­թի­զա­կան Ռեմ­բո­յից ՀՀ իշ­խա­նութ­յու­նը դարձ­րել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան Գի­քոր, Ռո­բերտ Քո­չար­յա­նը կրկին ստանձ­նում է Համ­բո­յի դե­րը, որն ակ­տի­վա­նում է՝ Գի­քո­րին պա­հե­լու ա­ռա­քե­լութ­յամբ: Գի­տակց­վա՞ծ է Քո­չար­յա­նը գնում այս քայ­լին, թե՝ ոչ, թող գնա­հա­տի ժո­ղո­վուր­դը, բայց փաստն այն է, որ, իր իսկ ա­սած, ա­ռողջ բա­նա­կա­նութ­յա­նը կրկին հաղ­թում է «միակ տղա­մար­դու» սինդ­րո­մը: Բայց սա՞ է Հա­յաս­տա­նում Դո­նալդ Թ­րամփ դառ­նա­լու ճա­նա­պար­հը, ին­չի մա­սին օ­րի­նակ էր բե­րում ա­սու­լի­սին, ար­ձա­նագ­րենք, որ` դժվար թե:

Ոչ պա­կաս հատ­կան­շա­կան էր ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի դի­տար­կում­ներն ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ: Նա, կար­ծես թե, շա­րու­նա­կում է մնալ իր իշ­խա­նութ­յան օ­րոք ի­րա­կա­նաց­վող կոմպ­լի­մեն­տար քա­ղա­քա­կա­նութ­յան կողմ­նա­կի­ցը: Ա­յո՛, նա ար­ձա­նագ­րում է, որ Հա­յաս­տա­նի հա­մար Եվ­րա­միութ­յուն մտնե­լու հե­ռան­կար չի տես­նում, հնա­րա­վո­րութ­յու­նը հա­մա­րում է զրո­յա­կան, ո­րով­հե­տեւ «եվ­րո­պա­կան պրո­յեկտն ինքն այ­սօր ճգնա­ժա­մի մեջ է», բայ­ցեւ ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն չի տա­լիս, թե իր ա­ռաջ­նոր­դած դա­շինքն ին­չո՞ւ Ազ­գա­յին ժո­ղո­վում դեմ քվեար­կե­լու փո­խա­րեն՝ նա­խընտ­րեց չմաս­նակ­ցել քվեար­կութ­յա­նը: Մի խոս­քով՝ մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան­ներ այդ­պես էլ չու­նե­նա­լով, միակ ա­ռա­ջի­կա քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ա­նոն­սա­վո­րու­մը, որն ար­վեց Ռո­բերտ Քո­չար­յա­նի կող­մից, այն էր, որ է­լի մի քա­նի տասն­յակ ու­ժե­րով գնա­լու են ընտ­րութ­յուն­նե­րի՝ ո­մանք ձայ­ներ փո­շիաց­նե­լու, ո­մանք էլ ման­դատ ստա­նա­լու, իսկ ինչ­պե՞ս է ընդ­դի­մութ­յու­նը տես­նում նի­կո­լիզ­մից ա­զա­տագ­րու­մը, կո­րո­շի ոչ թե ընդ­դի­մութ­յունն ու ժո­ղո­վուրդն, այլ` Նի­կո­լի Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ադրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջըԱլիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինՏրանսպորտի ո՞ր փաթեթն է ամենապահանջվածը․ Ավինյանը մանրամասներ է հայտնելԻրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտըՋուր չի լինի․ հասցեներԱլիևի պահանջով տեղափոխված գործարանը բացվեց. Փաշինյանին դիմավորեցին արարողակարգի խախտումով․ Armlur.amՀիմնական խնդիրը «միջանցքի» թեման է․ 3 կեղծ հաղորդագրությունը Սյունիքի ուղղությամբ hրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը նոր uադրանքների է նախապատրաստվում․ ԱբրահամյանԱՄՆ-ում հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր․ ՍարգսյանՄարտի 17-ից 23-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարՀայաստանի դեմ տեղի է ունենում ապատեղեկատվական, քարոզչական գործողություն․ իրանագետԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներՏարադրամի փոխարժեքները մարտի 17-ինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին WTA. Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ 36-րդն էՄարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար. Իրավիճակը ՍիրիայումՄարտի 17-ին և 18-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումԾեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Պուտինի հետ բանակցությունների իր պլանների մասինԵվրոպան չի կարողանում համաձայնության գալ Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ. The TelegrapՌուսներն ամբողջությամբ գրավել են Կուրսկի ճակատի վերջին բնակավայրերից մեկը` ԳուեւոնՄակրոնն ու Սթարմերը հիմար են ձևանում. ՄեդվեդեւՀուսիթիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրաԿրեմլը դեռ ձգձգում է ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկը. Ռուսական աղբյուր15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան«Ինտերը» հաղթեց և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը(տեսանյութ)Պարոնյանցիների «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը ներկայացվեց ԳավառումՈւկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի վրա«Բարսելոնան» լարված խաղում հաղթեց ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը«Ինտերի» մեկնարկային կամզը «Ատալանտայի» դեմ խաղում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top