Փաշինյանը Մյունխենից վերադարձել է գլխիկոր
Ներքաղաքական
Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` Նիկոլ Փաշինյանը Մյունխենից վերադարձել է մռայլված: Հիշեցնենք, որ նա մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, ապա համաժողովի շրջանակում երկկողմ մի շարք հանդիպումներ ունեցել: Ըստ էության, հանդիպումները, իսկ ավելի ճիշտ՝ Մյունխենի ընդհանուր մթնոլորտը նրան ցույց են տվել, որ իր նախկին հենարան Արեւմուտքն էլ առաջվանը չէ՝ կիսված եւ եվրոպական մասում՝ ծայրահեղ մտամոլոր: Ավելին՝ նրանք առանց աչք թարթելու, կդարձնեն Փաշինյան Նիկոլին «Զելենսկի-2»՝ թողնելով բախտի քմահաճույքին: Նրան, որպես փրկօղակ, մտերիմները ոչ ուղղակի ակնարկներ են արել, որ լրջորեն պետք է վերանայի վարած քաղաքականությունը, այդ թվում՝ կադրային: Օրինակ, ձերբազատվելով բրիտանական հետախուզության՝ M-6-ի հարազատ կադրերից, այս շարքում առաջին հերթին ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանից՝ փորձելով դրանով ամերիկացիներին դուր գալ: Սակայն Փաշինյանը չի շտապում՝ լավ գիտակցելով, թե ինչպիսի կոմպրոմատներ իր առջեւ կարող է դնել նույն ինքը՝ ԱԽՔ-ը:
Սեփ. լրատվություն