Ինչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերները
Միջազգային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն, Փարիզում մի քանի եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո, հայտնել է. «Պատրաստ են եւ ցանկանում են: Սա իմ եզրակացությունն է Փարիզում կայացած հանդիպումից։ Եվրոպան պատրաստ է և ցանկանում է ակտիվանալ: Առաջատար դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում: Պատրաստ է և ցանկանում է շատ ավելին ներդնել մեր անվտանգության համար: Մանրամասները պետք է մշակվեն, բայց պարտավորությունները պարզ են»։
Ամբողջովին պարզ չէ, թե ինչ են նրանք պատրաստ անել, բացի Թրամփին խոչնդոտելուց: Նրանք, իհարկե, պատրաստ են դրան։
Այստեղ, իհարկե, կան հետաքրքիր նյուանսներ: Նախ, Եվրոպական միության անդամ 27 երկրներից միայն 8-ն են հրավիրվել Փարիզի գագաթնաժողովին՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի առաջնորդները: Նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Ու հարց է ծագում` իսկ ինչո՞ւ են անտեսել մյուսներին, թեեւ փորձում են այդ որոշումները վերագրել ողջ Եվրոպային: Անտեսվածները նո՞ւյնպես «Պատրաստ են եւ ցանկանում են». այսեղ շատ մեծ հարցական կա: Նաեւ, թե ում հաշվին են «պատրաստ եւ ցանկանում». Գերմանիան հաստատ այդ փողը չունի:
Իսկ ովքե՞ր էին հավաքվել Փարիզում: Այս լիդերները քանի՞ եվրացենտի արժեք ունեն սեփական երկրներում: Շոլցին արդեն հեռացրել են, եւ ընտրություններ կլինեն: Մակրոնը խայտառակ պարտություն է կրել: Բրիտանիայի ղեկավարին հրապարական մեղադրում են մանկապղծությունների, զանգվածային բռնաբարությունների հանցակցության մեջ: Ուսուլային, Կոստային եւ Ռյուտեին Եվրոպական ժողովուրդրենրը չէ, որ ընտրել են: Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Նիդեռլանդները և Դանիան ընդամենը գերմանական հարկատուների հաշվին ապրող պորտաբույծներ են:
Հաջորդը, հավաքվել են «հանուն» Ուկրաինայի, իսկ Զելենսկին այնտեղ չէ: Նա այդ պահին թափառում է Մերջավոր Արեւելքում եւ բոլորից «անվտանգության երաշխիք» է խնդրում` Չինաստանից, Թուրքիայից: Ուրեմն Եվրոպայի հերթական խոստմանն արդեն գրոշի արժեք անգամ Զելենսկին չի տալիս, գերադասում է մոտ մնալ Սաուդյան Արաբիային, որտեղ էլ իրականում հարցեր կարող են լուծվել: