Այդ հարցը հիմա սեղանին դրված չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ
Միջազգային
Եվրոպական ուժեր Ուկրաինա ուղարկելու հարցը ներկայումս օրակարգում չէ։ Այս մասին France Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Այդ հարցը հիմա սեղանին դրված չէ: Եվ ոչ ոք չի ասել, որ մտադիր են այսօր զորք մտցնել Ուկրաինա: Մենք ասում ենք, որ խաղաղություն ենք ուզում»,- ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը:
Խոսելով այն մասին, թե ԵՄ-ն անվտանգության ինչ երաշխիքներ կարող է տրամադրել Ուկրաինային, Բարրոն ասել է, որ դեռ վաղ է այս թեմային անդրադառնալ։
«Որո՞նք կարող են լինել այդ երաշխիքները, դեռ վաղ է այդ մասին խոսելը»,- նշել է նախարարը, «այդ հարցը կծագի, երբ գա այն պահը՝ խաղաղություն ձեռք բերվի և իսկապես երաշխավորվի»։
Նա հրաժարվել է Ուկրաինայում զորքերի տեղակայման վերաբերյալ այլ մեկնաբանություններից՝ ընդգծելով, որ «նման ամպագոռգոռ հայտարարություններ չեն արվում լրատվամիջոցներում»։