Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակություններն ավարտեցին բանակցությունները Սաուդյան Արաբիայում
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակություններն ավարտեցին բանակցությունները Սաուդյան Արաբիայում:
Էր Ռիադում բանակցությունները տեւել են 4,5 ժամ։
Դրանք «վատ չեն» ընթացել, եղել է «լուրջ խոսակցություն բոլոր հարցերի շուրջ»,- ասել է Պուտինի օգնական Ուշակովը։
Կողմերը «համաձայնել են զարգացնել երկկողմ հարաբերությունները» և «հարգել միմյանց շահերը», սակայն «դժվար է ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձենում են»։
Կասկածելի է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ, ինչպես գրել է Bloomberg-ը։ Կոնկրետ ժամկետների մասին դժվար է խոսել։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմերը ժամանակին կսկսեն շփումները Ուկրաինայի հարցով», և նման բանակցություններ սկսելու որոշումը կկայացնի Պուտինը։
Բանակցությունները «դրական» էին»,- ասել է ռուսական երկրորդ բանակցող Կիրիլ Դմիտրիևը։
Կողմերը քննարկել են այն փաստը, որ «երկու մեծ երկրներ չեն կարող չշփվել միմյանց հետ»։
Այսպիսով, առաջին ռաունդն ավարտված է: Սպասելիքներ, որ այս մեկ հանդիպումով վերջ կդրվեն բազում եւ բազմապիսի, հսկայական խորությունների հասած ռուս-ամերիկյան հակասություններին, միամտություն է. դրա համար տարիների աշխատաք կա: Բայց, որ մեկնարկը տրվել է, դա ամենակարեւորն է: