Իմ անվախ Սպիտակ Մարտիկը. Հուշեր Արցախի դժոխային օրերից

Իմ Անվախ Սպիտակ Մարտիկը
Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր. Հայաստանում և Արցախում ամեն տարի նշվում է այդ օրը ու տարեցտարի ավելի մեծ արձագանք գտնում հանրության շրջանում և ստանում համազգային բնույթ: Իսկ եթե ինձանից հարցնեին, թե ում կնվիրեի ես այդ օրը գիրք, առանց մտածելու կասեի, որ ոչ թե կնվիրեի, այլ կգրեի գիրք նրա մասին ՝ Անվախ Սպիտակ Մարտիկի ՝ Գոհար Տոնյանի մասին:Արցախի Մարտունու շրջանային բուժմիավորման « գոհարը» ողջ պատերազմի ընթացքում անձնուրաց ծառայեց իր հայրենիքին, անտեսելով թշնամու արկերը, որոնք անձրևի նման թափվում էին շտապ օգնության մեքենայի աջ ու ձախ կողմերին, երբ բժշկական փոքրիկ անձնակազմը Գոհարի գլխավորությամբ Մարտունուց Ստեփանակերտ էր տեղափոխում արյան մեջ շաղախված զինվորին: Երբ առանց մի վայրկյան մտածելու առաջ էր նետվում դիմավորելու շտապօգնության մեքենան ՝ հերթական զինվորի կյանքը փրկելուն համար: Հիշում եմ...կեսգիշեր էր, գիտեի, որ իր մասին չէր մտածելու, տաք հագուստ տարա հվանդանոց, որ գոնե չմչսեր..նրա սառը քրտինքով պատած ճակատը համբուրեցի կարծես թե վերջին անգամ... բոլորն իրենց կորցրած այս ու այն կողմ էին գնում, ամենուր խուճապ էր, իսկ նա.. իսկ նա հերթական կեսարյան վիրահատությունն էր անում, Արցախում ծնված վերջին բալիկներին էր օգնում լույս աշխարհ գալ: Դժոխային գաղթի ճանապարհին նույնիսկ հանգիստ չմնաց:Երկունքի ցավերի մեջ գտնվող կնոջն ու նրա ամուսնու մեքենան, որ անհնար էր թվում կարողանար հասներ Ստեփանակերտ, ռուսական խաղաղապահ զորքի տանկն էր անցնում մեր կողքով, կանգնեցրեց ու ստիպեց ճանապարհ բացել ՝ նրանց հիվանդանոց հասցնելու համար...Նա հիմա էլ իր քաջ գործը շարունակում է Երևանում ՝ կյանք տալով հարյուրավոր բալիկների, որոնք անպայման պետք է իմանան իրենց բժշկուհու սխրանքները: Նրա մասին կարելի է անվերջ գրել հազարավոր բառեր, հարյուրավոր տողեր, տասնյակ էջեր... Եվ եթե երբևիցե, ինչ որ մի ժամանակ, որևէ տեղում ինձ բախտ վիճակվի գիրք գրել ՝ նա կլինի իմ հերոսը, գիրք նվիրելու օրը կնվիրեմ նրան...իմ Անվախ Սպիտակ Մարտիկին:
Հեղինակ ՝ Անի Գասպարյան


