ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածները Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. Զատուլին Հայաստանում ռուսական կինոն է հյուրընկալում Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ Միրզոյան Շնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ Դանիելյան Սարիկ Մինասյանը պետական միջոցները ծառայացրել է որպես նախընտրական քարոզչական խոստում․ Մելոյան ԱՄՆ-ն չի կարող որոշել՝ Ռուսաստանը հակառակորդ է, թե գործընկեր․ NYT

Թրամփն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բացառիկ հնարավորություն ունի, մի բան, որը Բայդենը չարեց. Newsweek

Միջազգային

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց այն ժամանակ, երբ 120 հազար հայ քրիստոնյա Արցախում սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման էին ենթարկվում: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ վերջ տալ բռնությանը և էթնիկ զտումներին, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է իր «Truth Social» հաշվում անցած հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական քարոզարշավի եռուն շրջանում, հիշեցնում է ամերիկյան Newsweek պարբերականը:

Հոդվածում նշվում է, որ ի տարբերություն Թրամփի այլ հայտարարությունների, որոնք հաճախ կարող են հակասել տրամաբանությանը և բարոյականությանը, նրա գնահատականը, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, միանշանակ ճիշտ է։ «Ադրբեջանը վերջին չորս տարիներին փորձում է ոչնչացնել Հայաստանը և նրա գոյությունը Հարավային Կովկասում։
«Այն սկսվեց 2020 թվականի աշնանը, երբ ապօրինի և հրահրման համար ոչ մի առիթ չտված պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վիճելի տարածքի համար և ավարտվեց, երբ տարածաշրջանից էթնիկապես զտեց ավելի քան 120 հազար հայերի, ինչը դարձավ հայերի խոշորագույն տեղաշարժը 1915 թվականի Հայկական ցեղասպանությունից ի վեր», -գրում է պարբերականը, շեշտելով, որ տարածքը գրավելուց ի վեր՝ Ադրբեջանը սկսել է հազարավոր տարիներ պահպանված հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի և այլ պատմական վայրերի մշակութային ոչնչացման շարունակական արշավը։

Հեղինակի կարծիքով՝ Բաքվից հնչող հռետորաբանությունն առանձնապես տագնապալի է: Վերջին ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կեղծ պնդումներ է արել,  թե Հայաստանն իր պատմական հողն է՝ այն «Արևմտյան Ադրբեջան» անվանելով։ Սա հաջորդում է ատելության հռետորաբանության անհանգստացնող սխեմային, որտեղ նավթով հարուստ բռնապետը նմանատիպ ռևանշիստական ​​փաստարկներ է ներկայացրել և նույնիսկ հայտարարել, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է Ադրբեջանին:

«Մենք տեսել ենք՝ ինչպես է այդ ատելությունը դրսևորվում հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքում, խոշտանգումներում և գերի հայ զինվորների ուղղակի մահապատժի մեջ», - նշում է պարբերականը՝ հավելելով, որ այս տարվա սկզբին Ադրբեջանն սկսել է իր կեղծ դատավարությունները հայ քաղբանտարկյալների, նրանց թվում՝ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ իրավապաշտպանները հայտարարել են նրանց անմեղության մասին։

Հոդվածագիրը նշում է, որ այս բոլոր հանցագործությունները և մարդու հիմնական իրավունքների ոտնահարումները տեղի են ունեցել Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջո Բայդենի նախագահության օրոք։ Նախագահի համար, որը եկել է իշխանության՝ հայտարարելով, թե մարդու իրավունքները լինելու են իր արտաքին քաղաքականության կիզակետում, իր ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Բայդենի անընդունակությունը բիծ կդառնա նրա ժառանգության վրա:

Նրա լռությունն ու անտարբերությունը մեծ հաշվով Ադրբեջանին անպատիժ գործելու կանաչ լույս են տվել։ Պարբերականն ընդգծում է, որ հենց այդ պատճառով էլ նախագահ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի կարողացել անել նախագահ Բայդենը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Նախ, ըստ Newsweek-ի, Թրամփը կարող է աջակցել Ազատության աջակցության ակտի 907-րդ կետին, որն արգելում է ցանկացած արտաքին օգնություն Ադրբեջանի կառավարությանը։

ԱՄՆ նախագահը կարող է շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ԱՄՆ քաղաքականությունը, որը պաշտոնապես ճանաչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որը մինչ օրս հերքում են Թուրքիան և Ադրբեջանը։ Թրամփը կարող է պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին, ներառյալ ռազմագերիներին, որոնք ներկայում պահվում են ադրբեջանական բանտերում։

Դոնալդ Թրամփը կարող է ավելի շատ թափանցիկություն և անձնական ներգրավվածություն ներմուծել խաղաղության գործընթացում: ԱՄՆ նախագահը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստիպելով դադարեցնել հայկական հնությունների և սրբավայրերի կրոնական հալածանքները Արցախում և դատապարտել պատմական ռևիզիոնիզմի բոլոր ձևերը, որոնք կարող են օգտագործվել որպես պատրվակ ապագայում հայկական ինքնիշխանության դեմ հարձակումների համար։

ԱՄՆ նախագահը կարող էր պահանջել ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից և հայերի վերադարձը Արցախ։ «Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է իր երկրորդ ժամկետի ընթացքում խաղաղարար դառնալ և վերջ տալ բոլոր պատերազմներին»: «Նա կարող է սկսել՝ կատարելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր նախընտրական խոստումը և նման կերպ դադարեցնել Բաքվի բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ։ «Առանց պատասխանատվության խաղաղություն չի կարող լինել»,- գրում է ամերիկյան պարբերականը։






ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՓաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածներըԿայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչՓաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՀայաստանում ռուսական կինոն է հյուրընկալումԵրևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ ՄիրզոյանՇնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ ԴանիելյանՍարիկ Մինասյանը պետական միջոցները ծառայացրել է որպես նախընտրական քարոզչական խոստում․ ՄելոյանԱՄՆ-ն չի կարող որոշել՝ Ռուսաստանը հակառակորդ է, թե գործընկեր․ NYTՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 52 %-ովՏարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում հայերեն գիրք է տպագրվելԴեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում ընդդիմադիր բողոքներ. ավելի քան 1100 ձերբակալված, այդ թվում՝ լրագրողներ (տեսանյութ)Գերմանիան արգելել է վրացի պաշտոնյաների մուտքը երկիրՌուսաստանը կարող է Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելԱտեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետՉեխիան կարող է դադարեցնել ռազմական օգնությունն ՈւկրաինայինԻմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ ՍարգսյանՊապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս ԴենդիասինՊատմության ընթացքում մեզ սխալ ենք պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում. Ալեն ՍիմոնյանԱվինյանը ոչ միայն «օպել», այլ նաեվ էլեկտրոմոբիլ չի սիրումՎարդանիկի տեղն իրոք գաղութում է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Եվրոպայի առաջնությունումՌոստովի մարզում պայթյուն է տեղի ունեցելԱբսուրդ է․ մարդուն ասում են գնա՝ հարևաններիցդ տեղեկանքներ բեր, որ էդտեղ ես ապրում․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Ռուսական բանակը Լաթակիայում մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ. Իրանական աղբյուրԼուկաշենկոն նամակ է հղել ԱլիևինԳազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չէր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում. ՄամիջանյանԵԱ. Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում առաջատարին Ռոնալդուն կժամանի Հայաստան․ ԶԼՄՍիրիայի ամբողջ տարածքում ինտերնետն անջատվել է․ NetBlocksՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ՝ մարտի 25-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Երկար ժամանակ ջուր չի լինիՇատ մի ատիր, սիրել կա…Իրանը չի պատրաստվում այս անգամ էլ օգնել ԷրդողանինԷրդողանը վահաբիստներին դուրս է բերել Ստամբուլի փողոցներ՝ ընդդեմ ցուցարարների (Տեսանյութ)Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում և Գերմանիայում երկնքում տարօրինակ երևույթ են նկատել (Ֆոտո)Ռուսները ուկրաինական կողմի համա ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ խորը ճեղքում են իրականացրել (Քարտեզ)Լեննագանցիք զզվին գըԻսրայելը պատրաստվում է նոր առճակատման, այժմ Թուրքիայի հետ. Իրանական աղբյուրՌուսական հրթիռներ Սումում ոչնչացրել են ռազմաարդյունաբերական ձեռնարկություն (Տեսանյութ)Մեր մեջքի հետեւում կեղծ մեղադրանքներ տարածողները խայտառակ են եղել. Դանիելյան«Հրապարակ». «Պատմական» բացահայտում. Որ թեկնածուն Թոըւրքիայի կուսակցության քարտ ունի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top