Չեմ կարծում, որ Զախարյանը կլքի «Ռեալ Սոսյեդադը», բայց նրան բարդ կլինի ամրապնդվել. Տաբերնա
Սպորտ
Իսպանական Onda Caro ռադիոալիքի լրագրող Ինիգո Տաբերնան խոսել է «Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի մասին.
«Չեմ կարծում, որ Զախարյանը կլքի «Ռեալ Սոսյեդադը»։ Ակումբը նրա հետ հույսեր է կապում և սպասում եմ, որ նա շանս կստանա հաջորդ մրցաշրջանում` իր արժեքը ցույց տալու համար։
Այժմ Զախարյանը քիչ է խաղում, քանի որ երկար ժամանակ ապաքինվում էր կոճի ծանր վնասվածքից։ Նրա դիրքի ֆուտբոլիստներն ավելի լավ մարզավիճակում են։ Զախարյանին բարդ կլինի ամրապնդվել «Ռեալ Սոսյեդադում»,- Տաբերնայի խոսքը մեջբերում է Metaratings-ը։