Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ Եղոյան Ինձ որդեգրել են․ Բլոգեր Քրիստինե Մարգարյանը՝ մոր հիվանդության, հոր լքելու մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. Մարկեդոնով Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է 1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներ Հայաստանի ծանրամարտի հավաքականների հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար Հաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունը ՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»

Երբ անգամ «երեքմետրանոց քամակի» դեպքում նստելու աթոռ չկա

Վերլուծություն

Ներքաղաքական հարցերին անդրադառնալով, եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում քաղաքական դիսկուրսը հարստացրեց «կլիզմայի» մասին անեկդոտով ու ինչ-որ մեկի «տռուսիկում» թաքցրած փաստաթղթերի վերաբերյալ ակնարկներով, ապա արտաքին քաղաքականությունից խոսելիս ներկայացրեց, բառիս բուն իմաստով, օրվա իշխանության հետույքային դրությունը:

«Շատ կներեք՝ քամակդ երեք մետրանոց պիտի լինի, որ երկու աթոռի վրա նստես, բայց էդ էլ չունես»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ իր գնահատականը տալով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծին։

Նրա խոսքով` ԵՄ գնալու փորձերի հետեւանքները շատ ծանր են լինելու Հայաստանի համար. «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ ընդհանրապես չեն սպասում, գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է ինքն իրենով, այդ պրոբլեմային լինելը ընդունում է նաեւ ԱՄՆ-ն, դու դրանով շեշտակի փչացնում ես հարաբերություններդ այն համակարգում, որտեղ դու կաս այսօր։ Այնտեղ ԵՄ մտնելու հեռանկար չկա, զրոյական է։ Դա փաթաթված սիրուն բոնբոներկա է, 600 հազար վարչապետներին վաղը ասելու են՝ սա է, մարդկանց խաբելու ձև է, ենթադրում եմ՝ կապված ընտրությունների հետ, ՔՊ-ն ու Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը կմրցեն իրար հետ, թե ով է ավելի եվրոպամետ»։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի` երկու աթոռի վրա չես կարող նստել, երկու աթոռները շատ հեռու են: Իհարկե, զարմանալի է ՀՀ երկրորդ նախագահի այսպիսի գնահատականները, երբ իր ղեկավարած դաշինքն Ազգային ժողովում փոխանակ՝ հստակ արտահայտեր իր դիրքորոշումը եւ դեմ քվեարկեր ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին, պարզապես, չմասնակցեց քվեարկությանը: Այստեղ է, որ խոսքերն ու գործերը, կարծես թե, իրար հակասում են: Սակայն, վերադառնանք նրա հնչեցրած աթոռների ու երեքմետրանոց հետույք ունենալու մտքին: Թերեւս այս հարցում Քոչարյանի պատկերացումներն էլ են ավելի լավատեսական, որովհետեւ իրականում այդ աթոռները ոչ թե իրարից հեռու են, այլ ընդհանրապես չկան:

ԱԹՈՌԱԿՌԻՎ՝ ԱՌԱՆՑ ԱԹՈՌՆԵՐԻ

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ ցույց տվեց, որ այնտեղ աթոռ դնելու տեղ չունի: Եվ պատճառը ոչ միայն այն է, որ Դոնալդ Թրամփի վարչակարգը համապատասխան վերաբերմունք է դրսեւորում ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բայդենի հետ հույսեր կապող Փաշինյան Նիկոլի նկատմամբ, որի հենարաններից մեկն էլ USAID-ի ու նման այլ կասկածելի կառույցների շահառուներն էին, այլ այն, որ ԱՄՆ նորընտիր նախագահն առ այս պահը չի էլ անդրադարձել Հարավային Կովկասին առհասարակ: Ավելին՝ դժվար էլ հիշի, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ՝ իր հետ նկարվող Փաշինյան Նիկոլ կա Հայաստանում: Համենայնդեպս, ամերիկյան նոր վարչակարգի հետ հարաբերություններ ստեղծելու ճիգերը դեռեւս ապարդյուն են, որքան էլ հայաստանյան իշխանությունը սա փորձի ներկայացնել այլ փաթեթավորմամբ:

Նույն, դեռ մի բան էլ ավելի վատ վիճակ է Փաշինյան Նիկոլի համար Արեւմուտքում, որտեղ կրկին աթոռ դնելու տեղ չկա: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը, ամփոփելով համաժողովը, որին մասնակցում էր նաեւ Փաշինյանը, եւ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հայտնի, աղմուկ հանած ելույթին, անգամ արտասվել է բեմի վրա՝ ուղիղ եթերում չկարողանալով շարունակել իր խոսքը: Հոյսգենը հուզվել է իր այն արձանագրումից, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն, կարծես թե, այլեւս ընդհանուր արժեքային բազայի վրա հիմնված տրանսատլանտյան մեկ հարթություն չեն: Այս ֆոնին ի՞նչ է մնում անել Նիկոլ Փաշինյանին, թերեւս մի թաշկինակ էլ ինքը պետք է վերցնի ու լացի եվրոպացիների հետ:

«Մյունխենյան անվտանգային կոնֆերանսին մեծ հաշվով Եվրոպային ուլտիմատում ներկայացվեց. կա՛մ անում եք այնպես, ինչպես Թրամփն է ասում, կա՛մ ամերիկացիները ռուսների հետ են պայմանավորվելու առանց ԵՄ հետ հաշվի նստելու։ Կոնֆերանսի նախագահը եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարել է, թե կոնֆերանսը դարձել է Եվրոպայի սարսափելի երազը, ու նույնիսկ արտասվել։ Այս ֆոնին Հայաստանում ընթացող «Եվրոպա ենք գնում» նախընտրական արշավը խեղկատակություն է եւ լիովին կեղծ օրակարգ նիկոլական-արմանբաբաջանյական լրատվամիջոցների ստեղծած պղպջակում ապրողների համար», - արձանագրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը բացահայտ ու կոշտ քննադատության է ենթարկել Եվրամիության ղեկավարությանը՝ ասելով, որ այն հրաժարվում է ազատ խոսքի եւ ժողովրդավարության սկզբունքներից, որոնք ավանդաբար համարվում են արեւմտյան աշխարհի հիմնաքարերը։ Նա ընդգծել է, որ այս միտումը ոչ միայն սպառնում է եվրոպական երկրների ներքին կայունությանը, այլեւ կասկածի տակ է դնում անդրատլանտյան գործընկերության հիմքերը։ Այո, փաստ է, որ այսպիսի տեմպերով Արեւմուտքի կողմից դրոշակ դարձրած «դեմոքրսին» շուտով դառնալու է հայհոյանքի պես մի բան, որովհետեւ, ինչպես «Իրավունք»-ն է բազմիցս նշել այն իրականում որեւէ աղերս չունի իրական ժողովրդավարության հետ:

Այսպիսով՝ աշխարհաքաղաքական արենայում Նիկոլ Փաշինյանը մնացել է առանց աթոռի՝ քաղաքական Գիքորի կամ բոմժի կարգավիճակում: Հետեւաբար, միակ տեղը, որտեղ կարող է, թեկուզ չնստել, բայց գոնե մեկ ոտքի վրա կանգնել, մնում է Ռուսաստանը, որի հետ հնարավոր բոլոր մակարդակներում օրվա իշխանությունը փչացրել է հարաբերությունները: Եվ ահա կրկին ակտիվանում է ՀՀ երկրորդ նախագահը՝ հյուսիսում աթոռ դնելու ակնկալիքով՝ լինի Փաշինյանի հետ, թե՝ առանց: Այս հարցում է, որ քոչարյանականներն արդեն մի քանի օր է սոցցանցերում «բոյ» են տալիս՝ փորձելով պաշտպանել ՀՀ երկրորդ նախագահի կրկին Նիկոլ Փաշինյանի հետ ընտրության գնալու միտքը: Բայց սա էլ դեռ մի կողմ, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն անհարմար վիճակի մեջ դրեց սեփական թիմին՝ հայտարարելով, որ ընդդիմադիր ուժերի միավորումը համարում է իռացիոնալ քայլ։ Այսինքն՝ այսքան տարի միավորվելու, համախմվելու հուզիչ եւ պաթոսային հայտարարությունները նաեւ իր թիմի կողմից միֆ էին եւ վերջ:

ՈՒՄ ՀՈՒՅՍԻՆ Է ՄՆԱՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Ինչեւէ, վերադառնանք իշխանությանը, որտեղ ոչ պակաս ցուգցվանգային տրամադրություններ են: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը զրկվել է ամերիկյան եւ արեւմտյան հենարաններից՝ անգամ աղանդավորների եւ գրանտային կառույցների մակարդակով, պարզապես՝ փող չկա: Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանի օրոք իրենց լավ զգացող մի շարք գրանտակերների համար այլեւս անիմաստ է դառնում պահել Նիկոլ Փաշինյանի, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասեր «քամակը»: Ընդ որում՝ սա գիտակցում են երկուստեք: Հետեւաբար, միակ հեռանկարը, որը կարող է լինել Փաշինյանի համար, որպես ապագա, Սիրիայի նախկին նախագահ Ասադի ճակատագիրն է՝ խնդրել «Լադիմիր Լադիմիրիչից» քաղաքական ապաստան: Կգնա՞ նա այս ճանապարհով, դժվար է ասել:

Այնուհանդերձ, Փաշինյան Նիկոլը դեռ փորձելու է փրկել իրեն՝ քաղաքական զոհաբերության սեղանին դնելով այն թիմակիցներին, որոնք ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ այսօրվա Միացյալ Նահանգների համար, պարզապես, անընդունելի կերպարներ են: Այնուհետեւ, ինչպես իր հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է տեղավորվել հակաարեւմտյան դաշտում, Փաշինյանին մնում է տեղավորվել այս տիրույթում: Բայց արդյոք այս անգամ հյուսիսը նույնքան մեծահոգություն կդրսեւորի, ինչպես 2021 թվականին եւ կասի. «Никол Пашинян не «предатель», ցույց կտա ժամանակը: Ինչ խոսք, ամեն ինչ կախված է նաեւ ընդդիմությունից, թե արդյոք վերջապես կգիտակցի, որ աշխարհն այլեւս առաջվանը չէ եւ հնարավոր չէ խոսել Ռուսաստանին հաճո, բայց տակից սիրախաղի մեջ մտնել Արեւմուտքի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ ԵղոյանԻնձ որդեգրել են․ Բլոգեր Քրիստինե Մարգարյանը՝ մոր հիվանդության, հոր լքելու մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար սոսկ փաստաթղթեր չեն պետք. ՄարկեդոնովԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է1000-ից ավելի մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից․ այլ մանրամասներՀայաստանի ծանրամարտի հավաքականների հայտացուցակը Եվրոպայի առաջնության համարՀաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունըՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.amԹուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմաններըԱսպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPDՄեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետԱդրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կանԵթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ ԱվետիսյանՉաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումըՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան ԱբրահամյանՎաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու էՀայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի նման 30 տարի մենք էլ ենք վատ արտահայտություններ արել, լարել իրավիճակը. ՍուքիասյանՌուսաստանում թեյի գինը կտրուկ կբարձրանաԵս որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր ՍուքիասյանԱդրբեջանում ոչ միայն համամիտ չեն Նիկոլի գաղափարներին այլ լրիվ այլ պլաններ ունենԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՊենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրինՓաշինյանը, ով սիստեմատիկ կազմաքանդում է Հայաստանը՝ հանձնելով Արցախը, տարածքներ նվիրելով, դասախոսում է կրթության մասինԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարարԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովԵրբեք անտարբեր չի անցել համայնքի բնակիչների խնդիրների կողքով, շնորհակալ ենք պարոն Գրիգորյանին, որ բնակիչներիս հորդորով կրկին առաջադրեց իր թեկնածությունը. Փարաքար համայնքում առաջատար է Վոլոդյա ԳրիգորյանըՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top