«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասարակություն
Փետրվարի 18-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ԱԼԵՆ ԱՐՏՈՒՇԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան ։Գյումրիի զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց. -
«Ալենը ծնվել է 2001 թվականին, Գյումրիում։Դեռևս մանկուց պարապում էր, հաճախում էր մարմնամարզության, թաեքվանդոյի, խառը մենամարտերի ։ Մասնակցել է մի շարք մրցաշարերի ու պարգևատրվել բազմաթիվ մեդալներով, ազատ ժամանակ զբաղվում էր ֆուտբոլով։ Սովորել է Գյումրիի թիվ 27 դպրոցում, ապա ուսումը շարունակել է ԳՊՏՔ քոլեջում։ Նա շատ ընկերասեր էր ու շատ բարի։ 2019֊ի հուլիսի 11֊ին մեկնեց ծառայության Արցախի Հադրութի շրջան։ 5 ամիս անց, Ալենին ուղարկել են Հոկտեմբերյան, սերժանտական դասընթացների։ Երեք ամիս անց, նա վերադարձավ Հադրութի 2֊րդ գումարտակի 6֊րդ վաշտ, որպես սերժանտ, դիրքի ավագ։ Դաժան պատերազմի հենց առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Հոկտեմբերի 1֊ին, Ալենն ու ընկերները հետ էին բերել այն դիրքը, որը գրավել էր նենգ թշնամին, ընկել էին շրջափակման մեջ, վիրավոր վիճակում օգնել է ու դուրս հանել իր վիրավոր ընկերներին, հանգցրել էր անմահացած ընկերոջ մարմինը, բայց իրեն չեն հասցրել օգնություն ցույց տալ։ Ալենը անմահացել է հոկտեմբերի 1֊ին, անօդաչու թռչող սարքի հարվածից։ 2023֊ի հոկտեմբերի 1֊ին, Գյումրիում հարազատ բակում բացվել է Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող»։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ







