Թրամփը պարզապես Զելենսկուն «թաղում» է. ԱՄՆ նախագահը գնահատել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հանդիպումը
Միջազգային
Թրամփը Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպումը շատ լավ է անվանել և հայտարարել, որ իր վստահությունն Ուկրաինայում կարգավորման հարցում ամրապնդվել է, ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի այլ հայտարարություններ.
- Ուկրաինայի պատերազմը կարող էր լուծվել առանց տարածքային կորուստների «նույնիսկ միջակ բանակցողների կողմից» մի քանի տարի առաջ.
- Թրամփը հիասթափված է Ռուսաստանի հետ պատերազմի համատեքստում Ուկրաինայի դիրքորոշումից: Նրանք 3 տարի ժամանակ ունեին բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։
- Թրամփը դեմ չէ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայմանը, բայց այնտեղ ամերիկյան զորքեր եւ ֆինանսավորում չի լինի:
- Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն եղել: «Ինչքան էլ ցավալի է ինձ համար ասել, Զելենսկին այժմ ունի 4% վարկանիշ»:
- Եթե Ուկրաինան ցանկանում է իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, նա պետք է ընտրություններ անցկացնի:
- Ռուսները չէին ուզում կործանել Կիևը, և եթե ցանկանային, կանեին դա:
- «Ուկրաինան պետք է վճարի, կամ պարզի, թե ուր են գնացել գումարը։ Կարծես Զելենսկին ինքն է ասել, որ չգիտի, թե որտեղ է ԱՄՆ–ի տված գումարի կեսը»։
«Զելենսկին բացարձակապես ոչ կոմպետենտ նախագահ է, ծիծաղելի հայտարարություններ է անում, իսկ նրա ղեկավարությունը թույլ է տվել, որ պատերազմը շարունակվի»։
Այսպիսով, Թրամփը պարզապես Զելենսկուն «թաղում» է։