Իլոն Մասկը կասկածում էր, որ վամպիրներ իսկապես գոյություն ունեն ԱՄՆ-ում
Միջազգային
Իլոն Մասկը կասկածում էր, որ վամպիրներ իսկապես գոյություն ունեն ԱՄՆ-ում։
Այսպես, նրա ղեկավարած Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) հրապարակել է կենսաթոշակ ստացող տարիքային խմբերի վիճակագրությունը։ Ըստ տվյալների՝ ԱՄՆ-ում ապրում են 120-ից 249 տարեկան մի քանի միլիոն քաղաքացիներ։ Բացի այդ, կա մեկ «Դրակուլա», որը ողջ է ավելի քան 360 տարի։
«Ըստ Կենսաթոշակային ֆոնդի տվյալների բազայի, ահա, թե յուրաքանչյուր տարիքային խմբում քանի հոգի է գրանցված որպես կենդանի:
Միգուցե «Մթնշաղը» գեղարվեստական չէ՞, և մեր մեջ իսկապես կան վամպիրներ, որոնք թոշակ են ստանում»,- գրել է Մասկը։
