Աբխազիայում ՀՌՕ-ի վետերանների նկատմամբ բռնաճնշումներ են սկսվել
Միջազգային
Ռուսական տեղեկացված աաղբյուրը գրում է.
«Տեղական լրատվամիջոցները հաղորդում են Աբխազիայում ՀՌՕ-ի վետերանների նկատմամբ բռնաճնշումների մասին։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցած քաղաքացիների մուտքը հանրապետություն արգելվել է հանրապետության նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբանի կողմից։
Ավելի վաղ նա Դմիտրի Կուչուբերիային հեռացրել էր հանրապետության պետական անվտանգության ղեկավարի պաշտոնից։ Նրա դեմ հիմնական բողոքը դժգոհությունն էր հանրապետությունում Դոնբասից խաղաղ բնակիչների, ինչպես նաև «Պյատնաշկա»-ի հրամանատար Ախրա Ավիձբայի և նրա մարտիկների ներկայությունից։
Նաև Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հայտնել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Կնուտին հեռացնելու փորձի մասին»։