Շիրակի մարզը նոր դատախազ կունենա՞. «կիրթ» Աննայի ազգականի գործով փորձագիտական եզրակացություն կա. Պողոսյան
Ներքաղաքական
«Հիշո՞ւմ եք՝ 1,5 տարի առաջ ամբողջ լրատվականը ողողվեց լուրով, որ Գյումրիի փոխքաղաքապետը, նույն ինքը «կիրթ» Աննայի ազգականը, կեղծ փաստաթղթերով յուրացրել էր հարեւանի պատը։ Փաստը պատճառ դարձավ Բալասանյան-ՔՊ ապահարզանին, ապա Գյումրիում արտահերթ ընտրություններին։
Նորմալ երկրում նման երեւույթը պետք է բերեր կեղծարարի կալանքին, մինչդեռ մեր մոտ՝ նստեց Բալասանյանի կրտսեր որդին օրինական գործարքի համար։ Հիմա, հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել քաղաքի ուժայիններում, երեւի, կրկին, ինչ-որ մեկն էլի կնստի, բայց ոչ Վահագը, ինքն ավելի շուտ քաղաքապետ կնստի։
Ըստ ինձ հասած տեղեկությունների, նախաքննական մարմինը տուժողի ճնշումների տակ, կեղծված փաստաթուղթը ուղարկել է փորձաքննության, բայց արի ու տես փորձագետն Էլ թարսի պես պնդել է, որ ձեռագիրը «կիրթ կնոջ» ազգականինն է, ու սրանով մեծ խնդիր ստեղծել ուժայինների համար։ Հիմա դատախազ ու քննիչը կրակի մեջ են, հանցագործին չեն կարող դատել, տուժողն էլ կոմպրոմիսի չի գալիս։ Առավել ծանր է մարզի դատախազի վիճակը, ով կամ պետք է հանցակից դառնա, կամ՝ հեռանա։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը երեւի կտա կրթող անկիրթը, ինչի արդյունքում երեւի մարզը կրկին նոր ու ավելի կրթված դատախազ կունենա, ով ոչ մի դեպքում չի համարձակվի կրթող անկիրթի հրամանները չկատարելու», - գրել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ: